Լեռնադահուկորդ Իվա Ցիկլաուրին նվաճել է կովկասյան երեք երկրների երեք ամենաբարձր գագաթները


Լեռնադահուկորդ Իվա Ցիկլաուրին նվաճել է կովկասյան երեք երկրների երեք ամենաբարձր գագաթները

  • 14-04-2014 17:43:18   | Վրաստան  |  Սպորտ

Թբիլիսի (Վրաստան) – 2014 թ-ի մարտին 22-ամյա վրացի լեռնադահուկորդ Իվա Ցիկլաուրին ավարտեց իր ազատ ոճի լեռնադահուկային արշավը և նվաճեց Կովկասի երեք ամենաբարձր գագաթները. Հայաստանում` Արագածը (4091մ.), Ադրբեջանում` Բազարդուզին (4466 մ.), և Վրաստանում՝ Շխարան (5200 մ.): Իվա Ցիկլաուրին իր կարգի մեջ առաջին մարզիկն է, որ նվաճեց Կովկասի այս բարձունքները: 
25-օրյա արշավի ընթացքում Իվա Ցիկլաուրին իր գործընկերների և նկարահանման խմբի հետ միասին ճամփորդեցին երեք երկրով, որպեսզի բարձրանան Կովկասի գեղեցիկ, սակայն դժվար և վտանգավոր լեռները՝ հետևելու Իվայի տպավորիչ վայրէջքներին:    
Երիտասարդ լեռնադահուկորդի համար դա իսկական փորձություն էր՝ գերազանցելու իր հնարավորությունները և անելու այն, ինչ մինչև նա ոչ ոք դեռ չէր արել: Նա ընտրեց դժվարին ճանապարհը՝ օրերով քայլել, բարձրանալ, սպասել, նորից բարձրանալ և վերջապես սահել:
Ճանապարհին կային բազմաթիվ դժվարություններ, հիմնականում եղանակային անհավատալի վատ պայմաններ: Նա և նրա թիմը արշավը հաջողությամբ ավարտվեցին:  
«Իսկապես մեծ փորձություն էր բացահայտել Կովկասի առեղծվածային գագաթները: Այս անմոռանալի արկածը նոր էջ բացեց իմ լեռնադահուկորդային կարիերայում և տվեց ինձ լավագույն զգացումը, որը ցանկացած դահուկորդ կարող է ունենալ:  Լեռները ողջ են, և սա այն տեղն է, որին ես պատկանում եմ», - ասաց Իվան:
 
 
Նկարներ
 
https://www.redbullcontentpool.com/content/international/search?s=iva+tsiklauri&submit=true&ffs%5Bfacet_string_mediaType%5D=Photo&ffs%5Bfacet_string_mediaType%5D=Video&ffs%5Bfacet_string_1315204792536-1170701023%5D=Red+Bull+3+Summits+-+2014
 
Վիդեոներ
 
https://www.redbullcontentpool.com/content/international/search?s=iva+tsiklauri&submit=true&ffs%5Bfacet_string_mediaType%5D=Video&ffs%5Bfacet_string_1315204792536-1170701023%5D=Red+Bull+3+Summits+2014
 
Մարալ Հարությունյան
 
«Փաբլիսիս Հեպտա» ընկերության մեդիա բաժնի պատասխանատու
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play