Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Ֆրանսիա-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի անդամներին<br />


Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Ֆրանսիա-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի անդամներին

  • 09-07-2010 14:42:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԷՋՄԻԱԾԻՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ընդունելով հուլիսի 9-ին Ֆրանսիայի Սենատի պատվիրակությանը` Ֆրանսիա-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի նախագահ Սերժ Լագոշի գլխավորությամբ, Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն անդրադարձել էղ երկու ժողովուրդների միջեւ առկա ջերմ եւ սերտ եղբայրական կապերին: Նորին Սրբությունը գոհունակություն է հայտնել հայորդիների հանդեպ Ֆրանսիայի իշխանությունների կողմից ցուցաբերվող հոգատար վերաբերմունքի համար, ինչի ականատեսն է եղել Հովվապետական իր այցերի ժամանակ: Զրույցի ընթացքում Նորին Սրբությունը հյուրերին ներկայացրել է Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու եւ Ֆրանսիայի իշխանությունների գործակցությունը, որի օրինակներից մեկը Մայր Աթոռի տարածքում գործող բարեգործական մանկական ատամնաբուժարանն է: Խոսքի ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսը հաջողություն է մաղթել ֆրանսիացի պատգամավորներին հայ-ֆրանսիական բարեկամության առավել ամրապնդման գործում: Իր հերթին Ս.Լագոշը Վեհափառ Հայրապետին է փոխանցել պատգամավորական բարեկամության խմբի անդամների ողջույններն ու հարգանքը: Խմբի նախագահն անդրադարձել է նաեւ հայ ժողովրդի կապվածությանը Հայոց Եկեղեցուն, ինչը, ըստ նրա, լավագույնս նկատելի է ֆրանսահայ համայնքում: Ինչպես «ՆՏ»-ին հայտնեցին Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի Տեղեկատվական համակարգից, հանդիպման ընթացքում խոսվել է նաեւ Հայոց Ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման կարեւորության մասին, որպեսզի այլեւս կանխարգելվեն նման երեւույթները: Անդրադարձ է կատարվել նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին եւ ԵԱՀԿ Մինսկի խմբում Ֆրանսիայի կարեւոր մասնակցությանը:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play