«Բաց դռներ» ծրագրի շրջանակներում Ազգային ժողով էին այցելել գյումրեցի մի խումբ ուսուցիչներ եւ աշակերտներ


«Բաց դռներ» ծրագրի շրջանակներում Ազգային ժողով էին այցելել գյումրեցի մի խումբ ուսուցիչներ եւ աշակերտներ

  • 20-05-2014 17:16:35   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ
 
1 / 5

Մայիսի 20-ին «Բաց դռներ» ծրագրի շրջանակներում Ազգային ժողով էին այցելել ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի հենակետային վարժարանի մի խումբ ուսուցիչներ եւ աշակերտներ, ովքեր ներկա գտնվեցին ԱԺ նիստին եւ հետեւեցին ՀՀ կառավարության գործունեության ծրագրի քննարկմանը:

Բաց դասն անցկացրեց ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը: Գյումրեցի աշակերտների հետ հանդիպմանը ներկա էր նաեւ ԱԺ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մարտուն Գրիգորյանը:

Պատգամավոր Մարտուն Գրիգորյանը ողջունեց աշակերտներին ԱԺ-ում՝ կարեւորելով նրանց այցը «Բաց դռներ» ծրագրի շրջանակներում եւ անմիջական շփումները պատգամավորների հետ: Մարտուն Գրիգորյանը նշեց, որ Գյումրուն վերաբերող խնդիրները մշտապես խորհրդարանի ուշադրության կենտրոնում են եւ բարձրացվում են գյումրեցի պատգամավորների կողմից: Պատգամավորը հորդորեց վարժարանի սաներին ճիշտ օգտագործել ժամանակը եւ լավ սովորել:

Այնուհետեւ Արտակ Դավթյանն աշակերտներին ներկայացրեց խորհրդարանի կառուցվածքը, օրենսդրական գործունեությունը, մշտական հանձնաժողովների աշխատանքը:

Նա պատասխանեց աշակերտներին եւ ուսուցիչներին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերում էին բուհական ընդունելության քննություններին եւ շտեմարաններին, Բոլոնիայի գործընթացին, կրթության կրեդիտային համակարգին եւ այլն: Անդրադառնալով պարտադիր տասներկուամյա կրթությանը՝ պարոն Դավթյանը կարեւորեց ՀՀ կրթական համակարգի համադրումը աշխարհի այլ երկրների կրթական համակարգերին:

Հանդիպման ավարտին ԱԺ պատգամավորներն իրենց բարեմաղթանքներն ուղղեցին աշակերտներին եւ նրանց հետ լուսանկարվեցին ԱԺ նիստերի դահլիճում: 

Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play