Բարձրաշենում նոր եկեղեցի է կառուցվում ոչ թե բարերարի, այլ համայնքի ջանքերով (Տեսանյութ եւ լուսանկարներ)


Բարձրաշենում նոր եկեղեցի է կառուցվում ոչ թե բարերարի, այլ համայնքի ջանքերով (Տեսանյութ եւ լուսանկարներ)

  • 30-05-2014 12:58:25   | Արարատի մարզ  |  Մշակույթ



Մայիսի 29-ին Արարատյան Հայրապետական թեմի Բարձրաշեն համայնքում ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի ձեռամբ կատարվեց  եկեղեցու հիմնարկեքի արարողություն:
Արարողությանը ներկա էին Արարատի նորանշանակ մարզպետ Ռուբեն Աբրահամյանը, մարզի  համայնքների ղեկավարները, Բարձրաշենի դպրոցի տնօրենը, գյուղի բնակիչներն ու ուխատավորներ Երևանից ու Մարմարաշենից: 
Բարձրաշենում երբեք եկեղեցի չի եղել: Այդ պատճառով գյուղի բնակիչների համար այս իրադարձությունը բացառիկ էր. նրանք հույս ունեն, որ շուտով իրենց եկեղեցում կկատարվեն բոլոր արարողությունները՝ մկրտություններ, պսակներ և այլն: 
 
«ՆՏ»-ի հետ զրույցում գյուղի բնակիչ տիկին Սուսաննայի խոսքով իրենց տանը բազմաթիվ անգամներ քահանաները մկրտություն են կատարել: «Մեր տանն էինք հավաքվում ու քահանայից լսում Աստվածաշնչի ու մեր եկեղեցու մասին: Հիմա գյուղի ակումբում ենք հավաքվում: Նախկինում Տեր Թադևոսն էր, հիմա տեր Ղազարը: Ու փառք ենք տալիս, որ շուտով մենք էլ եկեղեցի կունենանք»,- ասում է տիկին Սուսաննան: 
Եկեղեցին կառուցվում է ոչ թե բարերարի, այլ համայնքի ջանքերով: Եկեղեցին թեև չունի գործող եկեղեցի, բայց Բյուրավանի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Ղազար քահանա Պետրոսյանը այստեղ այցելու հովիվ է: Նրա համայնքում յոթ գյուղեր են ներառված: 
Գյուղն ունի բավական լավ համայնք: Գյուղապետը Սուրեն Սարգսյանն իր աջակցությունն  է բերում քահանային, որպեսզի իր համագյուղացիները զերծ լինեն օտարամուտ ազդեցություններից: Գյուղն ունի ծխական խորհուրդ, որի կազմում են դպրոցի տնօրեն Գոհար Թովմասյանը: 
 
 «ՆՏ»-ի հետ զրույցում Արարատյան Հայրապետակյան թեմի մամլո դիվանի պատասխանատու Նոյեմի Անդրեասյանը նշեց, որ   Տ. Նավասարդ արքեպիսկոպոսը մի քանի ամիս առաջ այցելեր էր այս համայնք. «Այն ժամանակ դեռ միայն  հիմքերն էին փորված, բայց համայնքը շատ էր ուզում եկեղեցի ունենալ և իրենց ցանկության ետևում կանգնելով նրանք արդեն հիմքն են գցել: Այսօր եկեղեցու 16 անկյուններում հիմնաքարերն են տեղադրվում:
Այդ քարերը նախօրոք լվացվել էին ջրով, ապա գինով: Եկեղեցու հիմնարկեքը կատարում են եպիսկոպոսները կամ կաթողիոսը: Նրանք մյուռոնով օծում են քարերը, ապա մկրտված 16 տղամարդիկ այն տեղադրում են հիմքում: 
Տ. Նավասարդ արքեպիսկոպոսը նշեց.«Մենք հույս ենք  հայտնում, որ կարճ ժամանակ անց այս եկեղեցին վեր կխոյանա, կօծվի ու կծառայի այս գյուղի ժողովրդին»: 
 Նշենք, որ  ողջ  միջոցառման ընթացքում եկեղեցու հիմքի մոտ տոնախմբություն էր: Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդները շուրջպար էին բռնել Երևանի մի քանի եկեղեցիների երիտասարդաց միության անդամների հետ: Նրանք Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանի առաջնորդությամբ մի քանի ժամ առաջ էին եկել Բարձրաշեն ու շրջելով գյուղում բնակիչներին հրավիրել էին մասնակցելու տոնախմբությանը: Մի փոքր ավելի ուշ նրանց միացան Մարմարաշենի երիտասարդները՝ Տեր Թաթուլ քահանա Գասպարյանի գլխավորությամբ: 
 
Միջոցառման նկարներն այստեղ
 
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play