Կանցկացվի սեմինար-վարժանք՝ «Ռադիոլոգիական վթարների հետևանքների կառավարում» թեմայով


Կանցկացվի սեմինար-վարժանք՝ «Ռադիոլոգիական վթարների հետևանքների կառավարում» թեմայով

  • 02-06-2014 14:54:14   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ) և ԱՄՆ Էներգետիկայի դեպարտամենտի Միջուկային պաշտպանության ազգային ադմինիստրացիայի միջև համագործակցության շրջանակներում՝ ս.թ. հունիսի 3-ից 6-ը ՀՊՃՀ Միջուկային անվտանգության տարածաշրջանային կենտրոնում կկազմակերպվի սեմինար-վարժանք «Ռադիոլոգիական վթարների հետևանքների կառավարում» թեմայով:
Սեմինար-վարժանքին իր մասնակցությունը կբերի ԱՄՆ Էներգետիկայի դեպարտամենտի պաշտոնյաներից կազմված պատվիրակությունը, հանդես գալով զեկուցումներով, որոնք կուղեկցվեն ժամանակակից սարքավորումների ցուցադրությամբ և վարժանքներով։
Սեմինարին կմասնակցեն թեմային առնչվող 14 նախարարությունների տվյալ ոլորտի մասնագետները, ՀՊՃՀ պրոֆեսորադասախոսական անձնակազմը, ճարտարագիտական համապատասխան մասնագիտությունների մագիստրանտները, ասպիրանտները։
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play