Դասընթացներ ուսանողների համար


Դասընթացներ ուսանողների համար

  • 09-06-2014 17:40:37   | Հայաստան  |  Հայտարարություններ

Եթե դուք ցանկանում եք դառնալ արհեստավարժ ծրագրավորող կարճ ժամանակահատվածում, ձեռք բերել ոլորտային կարևորագույն տեսական/պրակտիկ գիտելիքներ նորարար միջավայրում և ստանալ աշխատանքի հնարավորություն լավագույն կազմակերպություններից մեկում, առաջարկում ենք Ձեզ միանալ Պրակտիկայի Ծրագիր N7-ին:
Ծրագիրը բաղկացած է տեսական և գործնական մասից:
 
 1.    Տեսական մաս
 
Տևողությունը՝ 1.5 ամիս
Թեմաները՝
Ծրագրավորման հիմունքներ (ներածություն, սկզբունքները և հիմնական դրույթները)
C# & C++
Օբյեկտ-կողմնորոշված ծրագրավորում և նախագծման ձևանմուշներ
Ալգորիթմներ և տվյալների կառուցվածքներ
Տվյալների շտեմարան, օպերացիոն համակարգեր
 
 2.    Գործնական մաս
 
Տևողությունը՝ 2.5 ամիս
Թեմաները՝
Նախագծերի մշակում (արհեստական բանականություն, ռոբոտների ղեկավարման ավտոմատացված համակարգ՝ հիմնված արհետսական բանականության վերջին նվաճումների վրա)
Բիզնես, ներկայացուցչական/հաղորդակցական հմտությունների զարգացման դասընթաց, որը կօգնի Ձեզ լավ ներկայանալ աշխատանքային հարցազրույցներին:
 
Ընտրված մասնակիցներին կտրամադրվի մեկ շաբաթ անվճար փորձաշրջան:
 
Ծրագրի արժեքը` 80 000 ՀՀԴ:
 
Հետաքրքրե՞ց: Եթե «Այո՛», լրացրե՛ք առցանց դիմում-հայտը մինչև ս.թ. հունիսի 10-ը:
 
Դիմելու չափանիշները 
 
Դիմորդը պետք է ունենա ալգորիթմական մտածելակերպ և օբյեկտ-կողմնորոշված ծրագրավորման վերաբերյալ գիտելիքներ:
 
Դիմելու կարգը
 
Դիմում-հայտն ուղարկելուց հետո 24 ժամվա ընթացքում կստանաք ստացումը հաստատող նամակ: Այն դեպքում եթե չստանաք հաստատող նամակ, խնդրում ենք տեղեկացնել sona.martiriosyan@mic.am էլ. հասցեով: Դիմում-հայտային փուլն անցած դիմորդները կհրավիրվեն տեխնիկական հարցազրույցի: Անհրաժեշտության դեպքում, կկազմակերպվի լրացուցիչ հարցազրույց: 
Մենք երաշխավորում ենք
 
Չափազանց  հետաքրքիր միջավայր,
Չափազանց արհեստավարժ ծրագրավորողների/մասնագետների աջակցություն,
Արժեքավոր գիտելիքներ ծրագրային ապահովման, շտեմարանների ծրագրավորման, նախագծի կյանքի փուլերի, օպերացիոն համակարգերի, ծրագրավորման մի շարք այլ չլսված առանձնահատկությունների և նոու-հաուների վերաբերյալ: 
 
Հարցե՞ր
 
Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք կապվել Սոնա Մարտիրոսյանի հետ sona.martirosyan@mic.am էլ. հասցեի կամ 010 562638 հեռախոսահամարի միջոցով:
Նոյյան տապան  -   Հայտարարություններ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play