ՀՀ ԳԱԱ-ն մասնակցում է «Զալցբուրգյան սկզբունքների հիման վրա կրթության երրորդ մակարդակի կառուցվածքային զարգացում» ծրագրին


ՀՀ ԳԱԱ-ն մասնակցում է «Զալցբուրգյան սկզբունքների հիման վրա կրթության երրորդ մակարդակի կառուցվածքային զարգացում» ծրագրին

  • 13-06-2014 11:17:40   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան՝ «Զալցբուրգյան սկզբունքների հիման վրա կրթության երրորդ մակարդակի կառուցվածքային զարգացում» ծրագրի մասնակից
 
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան՝ ի դեմս ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի և ՀՀ ԳԱԱ գիտական և տեխնոլոգիական ծրագրերի բաժնի, մասնակցում է  ԵՄ Տեմպուս ֆինանսավորմամբ իրականացվող «Զալցբուրգյան սկզբունքների հիման վրա կրթության երրորդ մակարդակի կառուցվածքային զարգացում» ծրագրին, որի նպատակն է բարելավել Հայաստանի հետբուհական կրթական համակարգը՝ այն համապատասխանեցնելու որակավորումների եվրոպական շրջանակին և զալցբուրգյան սկզբունքներին:
 
Ծրագրի  հիմնական խնդիրներն են՝
 
*     Բուհերի կարողությունների զարգացում՝ որակյալ ասպիրանտական /դոկտորական/ կրթություն տրամադրելու նպատակով
 
*     Որակյալ ասպիրանտական /դոկտորական/ կրթության նախադրյալների ստեղծում
 
*     Ասպիրանտական /դոկտորական/ կրթության որակի չափանիշների և աստիճանաշնորհման չափանիշների ձևավորում
 
*     Ասպիրանտական /դոկտորական/ 11 նոր ծրագրերի մշակում և գործարկում /11 պիլոտային նախագիծ/
 
*     Գիտական աստիճանաշնորհման չափանիշների և կրթության որակի չափանիշների ընդունում:
 
Ծրագրում ներգրավված են հայկական և եվրոպական շուրջ 20 առաջատար բուհեր և կրթական կազմակերպություններ:
 
VERITAS ծրագրի եվրոպական և ՀՀ գործընկեր համալսարաններ՝
 
WUS – Ավստրիայի համաշխարհային համալսարանական ծառայություն-ավստրիական կոմիտե, Ավստրիա
UHMF – Հայդելբերգի համալսարան, Գերմանիա
KTH – Տեխնոլոգիայի թագավորական ինստիտուտ, Շվեդիա
BSU – Բաթ Սպա համալսարան, Մեծ Բրիտանիա
UdG – Ջիրոնայի համալսարան, Իսպանիա
ԵՊԲՀ – համակարգող
ԵԳՊԱ – Երևանի գեղարվեստի ակադեմիա, Հայաստան
ԵՊՀ – Երևանի պետական համալսարան, Հայաստան
ԵՊԼՀ – Երևանի պետական լեզվաբանական համալսարան, Հայաստան
ԵՃՇՊՀ – Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարան, Հայաստան
ՀՊՏՀ – Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, Հայաստան
ԳՊՀ – Գավառի պետական համալսարան, Հայաստան
ՎՊՄԻ – Վանաձորի պետական մանկավարժական համալսարան, Հայաստան
ՀՀ - Հյուսիսային համալսարան, Հայաստան
ԳԱԱ – ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիա, Հայաստան
ՊԿԱ – Պետական կառավարման ակադեմիա, Հայաստան
ՈԱԱԿ – Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն հիմնադրամ, Հայաստան
Կրթության որակ ՀԿ,  Հայաստան
ԲՈՀ – Բարձրագույն որակավորման հանձնաժողով, Հայաստան
ՀՀ ԿԳՆ – Կրթության և գիտության նախարարություն, Հայաստան 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play