Հարգանքի տուրք՝ Կոմիտասի հիշատակին


Հարգանքի տուրք՝ Կոմիտասի հիշատակին

  • 26-09-2014 14:13:02   | Հայաստան  |  Մշակույթ

 
Սեպտեմբերի 26-ին լրանում է հայ մեծանուն երգահան Կոմիտասի 145-ամյակը: Երգահանի ծննդյան օրը Կոմիտասի անվան այգու պանթեոն են այցելել ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, երաժշտագետներ, արվեստագետներ ու երևանցիներ: Քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ ներկաները հարգանքի տուրք են մատուցել Կոմիտասի հիշատակին, ծաղիկներ խոնարհել նրա շիրիմին: Այսօրվանից նաև մեկնարկում են  հայ մեծանուն երգահանի 145-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումները, որոնց ընթացքում Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ Կոմիտասին նվիրված բազմաբնույթ միջոցառումներ կկազմակերպվեն նաև մայրաքաղաքի կրթական հաստատություններում ու մշակութային օջախներում: 
 
 
 
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play