«Արարատը վկա» երաժշտական նախագիծը՝ նվիրված 1915 թ. հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանության զոհերի հիշատակի 100-ամյակին (Տեսանյութ)


«Արարատը վկա» երաժշտական նախագիծը՝ նվիրված 1915 թ. հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանության զոհերի հիշատակի 100-ամյակին (Տեսանյութ)

  • 24-10-2014 12:00:00   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



«Աշխարհի Մարդիկ»  հիմնադրամը ներկայացնում է  «Արարատը վկա» երաժշտական նախագիծը՝ նվիրված 1915 թ. հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանության զոհերի հիշատակի 100-ամյակին:  
Նախագիծը «Աշխարհի Մարդիկ» հիմնադրամի ստեղծագործական խմբի՝ երգի կոմպոզիտոր և բառերի հեղինակ Էլինա Սամարինայի, երգի կատարող Էդուարդ Մհերի, տեսահոլովակի գաղափարի հեղինակ և ռեժիսոր Սերժ Գաբյանի, պրոդյուսեր Ստեֆան Հեքիմյանի և նախագծի տնօրեն Աննա Նազարուկի  համատեղ գործունեության արդյունքն է:  
Նախագիծը նախաձեռնողը՝ հայկական պատմա-մշակութային ժառանգության զարգացման օժանդակության  «Աշխարհի Մարդիկ»հիմնադրամն է, որը գործում է Ռուսաստանում և հայերի բնակության այլ երկրներում: Հիմնադրամի առաքելությունն ու նպատակն է բոլոր մատչելի միջոցներով սատարել և օժանդակել հայ ժողովրդի և Հայաստանի դրական կերպարի և բարձր վարկանիշի ստեղծմանը և պահպանմանը՝ համաշխարհային հանրության ուշադրությունը  գրավելով ամբողջ աշխարհում բնակվող հայերի կողմից ստեղծված բազմարժեք ու բազմակողմանի սոցիալ-մշակութային ժառանգության վրա:     
Հիմնադրամի հոգաբարձուներն ենԱրտուր  Չիլինգարովը, Նիկիտա Սիմոնյանը, Բագրատ Ալեքյանը, ֆրիդ Սողոյանը, Ներսես Օգանեսյանը, Պերճ Ղազանչյան, Իոսիֆ Աթաբեկովը,  գործելով  ԸԽ «ՏԱՇԻՐ»,ԸԽ«ՆԻՍԿՕՄ», ԸԽ«ԼՈՒԴԻՆԳ»,  ԱՏ «ՌԱՆԴԵՎՈՒ», ԸԽ«ՌՈՒՍԼԱՆ-1», հոլդինգ «ԳԱՄԱՐՏ ՏՐՈՒԲՊԼԱՍՏ», ԸԽ «ԱՐԾԻՆՎԵՍՏ»և այլ կազմակերպությունների գործընկերական օժանդակությամբ: 
«Արարատը վկա» երաժշտական տեսահոլովակի նպատակն է ևս մեկ անգամ հիշեցնել ու թերևս նաև նպաստել համաշխարհային հանրության իրազեկմանը քսաներորդ դարի առաջին ցեղասպանության ողբերգության պատմական անարդարացիության կապակցությամբ հայ ժողովրդի անփարատ ցավի մասին:
Տեսահոլովակի միջոցով արտահայտված զգացմունքները կօգնեն միլիոնավոր մարդկանց գիտակցել և համակրել հայ ժողովրդի վշտին: 
Երգը տվյալ թեմային նվիրված առաջին ռուսալեզու երաժշտական գործն է, որը թարգմանվել և կատարվել է նաև անգլերեն լեզվով: 
Հայաստանում նախագծի ներկայացմանը օժանդակել է Հայաստանի Սփյուռքի նախարարությունը: 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play