Բաքվի նավահանգիստ է այցելել Ռուսական նավատորմի երկու ռազմական նավ


Բաքվի նավահանգիստ է այցելել Ռուսական նավատորմի երկու ռազմական նավ

  • 20-11-2014 19:25:54   | Վրաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
 
 
Մեր բազմահազարյա պատմության վերջին մի քանի դարերի ընթացքում մեկ անգամ չէ, որ հաստատել են նույն ճշմարտությունը` մեր ազգն ընկերներ չունի: Կա ընդամենը դաշնակցի մեկ տարբերակ` Մենք ինքներս: Նաև գոյություն ունի հավանական ընկեր, որի ազգային շահերը բնական կերպով համընկնում են մեր շահերին: Մինչդեռ այդ ընկերն այսօր, և գրեթե մեկ դարի ընթացքում «մոլորվել է» «ով եմ ես և ինչ եմ ուզում» հարցերում: Այն դեպքում, եթե այդ ընկերը կարողանա գտնել ճիշտ պատասխանը, իսկ ավելի ճիշտ եթե արտաքին աշխարհը թույլ տա նրան դա անել, այդ դեպքում մենք ձեռք կբերենք գուցեև ոչ հզոր, բայց իսկական ընկերոջ, որի հետ ուս ուսին պայքարել արտաքին աշխարհի դեմ կլինի շատ ավելի բարեհարմար… Բայց խոսքն այսօր մոլորված ընկերոջ մասին չէ…
 
Խոսքն այն մասին է, ում մեզնից շատերը անհասկանալի և իրականությունից կտրված պատճառներով անվանում են «պաշտպան, եղբայր և այլն»: Այն երկրին, որն այդպիսին չէ և չի կարող լինել: Ինչքան էլ շատերը ուզում են տեսնել Ռուսաստանին «պաշտպանի և եղբոր» դերում` իրականությունը բոլորովին այլ, եթե չասել հակառակն է: Բավական է հիշել ամբողջ անցած դարը, որպեսզի համոզվենք, որ Ռուսաստանին «պաշտպան» անվանելը սխալ է և հղի  ապագայում ավելի շատ լուրջ խնդիրներով:
 
Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում ռուս զորքերի լքելը, հայկական քաղաքների և շրջանների բազմակի գրավումը, իսկ հետո հանձնումը, Մոսկովյան և Ղարի պայմանագրերը… Նախիջևան, Արցախ… Անցյալ դարի գրեթե ամեն տասնամյակում մենք դարձել ենք Ռուսաստանի «պաշտպանության» զոհը, իսկ իրականում մենք մեր իսկ միամտության զոհն ենք դարձել: Ավելին, վերջին տասնակմյակների ընթացքում ավելի շատ միամտություն է ցուցաբերում արդեն ոչ թե Հայկական պետությունը, ամնեայն դեպս, դրան հավատալու շատ մեծ ցանկություն կա, այլ ժողովուրդը: Եթե ավելի հստակ խոսենք, ապա մեր Ժողովրդի այն փոքր մասը, որն ապրում է «ետ խորհրդարանական» տարածքում: Թույլ տանք մեզ ենթադրել, որ նման միամտության ցուցաբերումը ավելի շատ կապված է սեփական պատմության մոռացմամբ, պատմական հիշողության և ազգային ինքնագիտակցության լվացմամբ: Այստեղ իսկ հարկ է նշել, որ ազգային ինքնագիտակցության լվացմանը նպաստել է հենց Ռուսաստանը:
 
Ոչ ոք թշնամության և ատելության կոչ չի անում, բայց հույսեր կապել առավել ևս ազգային, մեկի վրա, ով բազմաթիվ անգամ ապացուցել է, որ քո շահերին հակադիր շահեր ունի, մահացու է: Կանգնեցնել այդ մահացու գործընթացը կարող է ընդամենը կոնկրետ անհատի և ամբողջ մեր հասարակության տեղեկատվությունը, ոչ վաղ անցյալի և ներկայի վերաբերյալ…
 
Նոյեմբերի 17-ին վրացական «Կվիրիս Պալիտրա» թերթը իր ընթերցողի ուշադրությունը հրավիրել է նոյեմբերի 12-ին տեղի ունեցած ադրբեջանական սադրանքի վրա, որի ընթացքում խոցվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինված ուժերին պատկանող Մի-24 ուսումնավարժական ուղղաթիռը: Հետաքրքիր է, որ տվյալ վրացական թերթը, այլ վրացալեզու ԶԼՄ-ների նման չի տարածել ադրբեջանական քարոզչությունը: Իհարկե, հրատարակված հոդվածում ուղղաթիռն, այնուամենայնիվ, անվանվում է «ռազմական», միչդեռ, դատելով ամեն ինչից, «Կվիրիս Պալիտրան», հրատարակելով տվյալ հոդվածը իր ընթերցողին մեկ այլ բան է ցանկացել ասել…
 
«Կրեմլի երկակի խաղը: Հայաստանի հիմնական հակառակորդը` Ադրբեջանը, իր ժամանակակից զինամթերքի հիմնական մասը գնում է հենց Ռուսաստանից: Վաղ թե ուշ, բայց այդ զենքը անպայման օգտագործվելու է հայերի դեմ:
 
Պաշտոնական Երևանը ամենուր հայտարարում է, որ Ռուսաստանի Դաշնությունը իր գլխավոր ռազմական դաշնակիցն է, որը հանուն Հայաստանի տարածքային ամբողջականության պատրաստ կլինի նաև ռազմական ուժ գործադրել:
 
Հենց այդպիսի դիրքորոշումն են հաստատում Հայաստանի և Ռուսաստանի միջև երկկողմ համաձայնությունները, ինչպես նաև Հայաստանի տարածքում գտնվող ռուսական ռազմական բազաները: Մինչդեռ Կրեմլի երկակի խաղը զարմանք է հարուցում: Ռուսաստանը զինում է Ադրբեջանին` իր Ռազմավարական դաշնակցի հիմնական հակառակորդին, ավելին, Ռուսաստանը հիանալի հասկանում է, որ այդ զենքը վաղ թե ուշ գործադրվելու է հայերի դեմ:
 
Հենց դա էլ կատարվեց վերջերս` նոյեմբերի 12-ին Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտային գոտում, երբ ադրբեջանցի զինծառայողները շարժական զենիթահրթիռային համալիրի օգնությամբ խոցեցին հայկական ռազմական Մի-24 ուղղաթիռը(որը հաճախ անվանում են «թռչող կոկորդիլոս»):
 
Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը ադրբեջանցի զինվորների կողմից հեռախոսով նկարահանված տեսագրություն է տարածել, որտեղ երևում է, թե ինչպես են խոցում հայկական ուղղաթիռը: Չնայած տեսագրության վատ որակին` նրանում հիանալի երևում է, որ հայկական ուղղաթիռը խոցվել է շարժական զենիթահրթիռային համալիրի օգնությամբ:
 
Արդյունքում զոհվել է երեք հայ օդաչու, իսկ Աադրբեջանը մեդալով պարգևատրել է ուղղաթիռը խոցող զենիթայինին: Չնայած 1994թ. «կրակի դադարեցման» մասին պայմանագրի` նման դեպքերը Լեռնային Ղարաբաղի  բախման գոտում կատարվում են գրեթե ամեն օր: Մինչդեռ, նոյեմբերի 12-ի դեպքն ամեն դեպքում եզակի է նրանով, որ դատելով ամեն ինչից` հայկական ուղղաթիռը խոցվել է «Իգլա-Ս» տեսակի հրթիռով: Ժամանակակից շարժական զենիթահրթիռային համալիրներից մեկով, որը վերջերս Ադրբեջանը ձեռք էր բերել Ռուսաստանից:
 
Ասենք ավելին: Տեղի ունեցած դեպքից ուղիղ մեկ ամիս առաջ հոկտեմբերի 13-ին պաշտոնական այցով Բաքու է այցելել Ռուսաստանի Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, որը Իլհամ Ալիևի հետ հանդիպման ընթացքում հայտարարել է հետևյալը: «Ռուսաստանը ծրագրում է Ադրբեջանի հետ միասին Կասպյան ծովի տարածաշրջանում ստեղծել անվտանգության հավաքական համակարգ»: Ի՞նչ է կատարվում: Ադրբեջանը, որը ժամանակակից զինամթերքի 80%-ից ավելին գնում է Ռուսաստանից, Հարավային Կովկասում և Կասպայն տարածաշրջանում աստիճանաբար դառնում է Մոսկվայի ռազմավարական դաշնակիցը: Այդ ամենը չպետք է ուրախացնի պաշտոնական Երևանին:
 
Ռուս-ադրբեջանակն հարաբերությունների խորացումը (հատկապես այն բանից հետո, երբ այդ երկու երկրները չկարողացան պայմանավորվել Գաբալայում գտնվող ռադիոտեղորոշիչ կայարանի համատեղ գործածման մասին) նաև մատնանշում է այն, որ վերջին ժամանակահատվածում Բաքվի նավահանգիստ է այցելել Ռուսական նավատորմի երկու ռազմական նավ: 2015թ. Ադրբեջանը ծրագրում է գնել Ռուսաստանից ժամանակակից զինամթերքի  ևս մեկ խոշոր փաթեթ:
 
http://armenian-community.ge/News/910?lang=arm
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play