ԵԱՀԿ-ն խրախուսում է Հայաստանում ընտանեկան բռնության կանխմանն ուղղված գործընկերության մոդելի ստեղծումը


ԵԱՀԿ-ն խրախուսում է Հայաստանում ընտանեկան բռնության կանխմանն ուղղված գործընկերության մոդելի ստեղծումը

  • 02-12-2014 15:06:39   | Հայաստան  |  Իրավունք

 
«Սոցիալական արդարություն» հասարակական կազմակերպությունը` ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ, այսօր Երևանում ներկայացրեցՀայաստանում ընտանեկան բռնության կանխարգելմանն ուղղված գործընկերության մոդելի մշակմաննուղղվածծրագրի հիմնական արդյունքները: 
 
Փորձնական ծրագիրը իրականացվեց «Սոցիալական արդարություն» հասարակական կազմակերպության կողմից 2014թ. մարտից՝ Երևանի Քանաքեռ-Զեյթուն, Ավան և Նոր Նորք համայնքներում և Լոռու մարզիՎանաձոր քաղաքում: Ծրագրի նպատակն էր մշակել ոստիկանական ստորաբաժանումների և այլ ներգրավված պետական և ոչ պետական դերակատարների միջև համագործակցության գործունմոդել՝ որպես միասնականբազմակառույց մեխանիզմ՝ ուղղված ընտանեկան բռնության դեպքերին արձագանքմանը: 
 
«Ընտանեկան բռնությունը լուրջ ոտնձգությունէ և մարդու հիմնարար իրավունքի խախտում. այն նաև հանցավորության սկզբնաղբյուր է և նախադրլյալ: Ոստիկանությունը կարևոր դերակատարություն ունի ընտանեկան բռնության դեմ պայքարի ու դրա վերացմանգործում, սակայն անհրաժեշտ է բազմագերատեսչական, միասնական մոտեցում և արձագանք»,ասաց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ռազմաքաղաքական ծրագրի ղեկավարԼիլիան Շալառուն:
«Ոստիկանությաննաջակցության ծրագրի շրջանակում մենք օժանդակեցինքայս կարևոր ծրագրին՝ ուղղված ընտանեկան բռնության դեմ պայքարի և կանխարգելման ոլորտում ոստիկանության մասնագիտական կարողությունների զարգացմանը՝ մասնավորապես ներգրավելով անչափահասների հարցերով ևընտանեկան բռնության կանխարգելմանվարչությանաշխատակիցներին»:
Ծրագրի շրջանակներում շուրջ 70 հանդիպում է կազմակերպվել՝ ոստիկանական ստորաբաժանումների և համայնքայինայլ շահագրգիռկողմերի միջև՝ քննարկելու և մշակելու համապատասխան համագործակցության մեխանիզմ՝ հիմնված ընտանեկան բռնության դեպքերին արձագանքման փորձի վրա: Համայնքային ոստիկանները, անչափահասներիգործերով ոստիկանական բաժիններիներկայացուցիչները, սոցիալական ծառայությունները և ոլորտի քաղաքացիական հասարակության դերակատարները կիսեցին իրենց փորձը, ընկալումներն ու եզրակացությունները նախաձեռնության վերաբերյալ: 
 
«Սոցիալական արդարություն» հասարակական կազմակերպության նախագահ Արշակ Գասպարյանը հավելեց. «Ծրագրի արդյունքներից մեկն ընտանեկան բռնության նկատմամբ ոստիկանների վերաբերմունքի փոփոխությունն էր և ոստիկանության և այլ պետական ու ոչ պետական դերակատարների միջև փոխադարձ վստահության ու համագործակցության հզորացումը»:
 
ԵԱՀԿ երևանյան գրասենյակը աջակցում է Հայաստանում ոստիկանական  բարեփոխումներին սկսած 2008թ.: 
 
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play