Հայաստանի վարչապետն աշխատակազմերին է ներկայացրել երկու<br /> նորանշանակ նախարարներին<br />


Հայաստանի վարչապետն աշխատակազմերին է ներկայացրել երկու
նորանշանակ նախարարներին

  • 16-03-2010 16:18:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը մարտի 16-ին երկու նախարարությունների աշխատակազմերին է ներկայացրել նորանշանակ նախարարներ Մանուկ Վարդանյանին եւ Արմեն Երիցյանին: Այս մասին «ՆՏ»-ին հայտնեցին ՀՀ կառավարության Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից: Տրանսպորտի եւ կապի նախարարության աշխատակազմին ներկայացնելով Մ.Վարդանյանին, վարչապետն ասել է. «Մեր պետականաշինության մեջ Մանուկ Վարդանյանը հայտնի գործիչ է: Նա իրեն դրսեւորել է որպես հմուտ կառավարիչ, փորձառու մարդ, եւ այդ առումով կարծում եմ, որ նախարարության աշխատանքներում խնդիրներ չեն առաջանա, քանի որ նա լավ է տիրապետում կառավարման համակարգի բոլոր կանոններին: Այսօր նաեւ Մանուկ Վարդանյանի ծննդյան օրն է: Ցանկանում եմ բոլորիս անունից շնորհավորել Մանուկ Վարդանյանին` մի կողմից նախարարի պաշտոնում նշանակվելու, մյուս կողմից` ծննդյան օրվա առթիվ, եւ հուսով եմ, որ այդ տոնական տրամադրությունը կփոխանցվի նաեւ կոլեկտիվին»: Տ.Սարգսյանը շնորհակալություն է հայտնել տրանսպորտի եւ կապի նախկին նախարար Գուրգեն Սարգսյանին կատարած աշխատանքի համար: Ա.Երիցյանին ներկայացնելով Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմին, Տ.Սարգսյանը նշել է, որ Ա.Երիցյանը կառավարման համակարգի կանոններին քաջատեղյակ մարդ է, եւ դա հույս է ներշնչում, որ նախարարի փոփոխությունը համակարգում սահուն տեղի կունենա, ցնցումներ չեն լինի եւ բնականոն աշխատանքները կշարունակվեն: Վարչապետը շնորհակալություն է հայտնել արտակարգ իրավիճակների նախկին նախարար Մհեր Շահգելդյանին կատարած աշխատանքի համար եւ համոզմունք հայտնել, որ աշխատանքների այն նոր ճակատը, որ «Օրինաց երկիր» կուսակցությունն այս պահին առաջնահերթ է համարել Մ.Շահգելդյանի համար, նա նույնպես կկարողանա պատվով կատարել:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play