Մարդու ազատության և իրավունքների պաշտպանության դրությունը Վրաստանում. 2014թ.


Մարդու ազատության և իրավունքների պաշտպանության դրությունը Վրաստանում. 2014թ.

  • 18-12-2014 14:26:28   | Վրաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
 
 
 
 
Վրաստաանի Մարդու Իրավունքների Պաշտպանը հրապարակել է ամենամյա հաշվետվություն «2014թ. Վրաստանում Մարդու ազատության և իրավունքների պաշտպանության դրության մասին»: Հարկ է նշել, որ չնայած այն բանին, որ տվյալ հաշվետվությունում տեղ չեն գտել այնպիսի թեմաներ, ինչպեսիք են` «Վրաստանի Աշխատանքային կոդեքսը», ընհանուր իրավիճակը աշխատանքային փոխհարաբերություններում, ինչպես նաև փոքրամասնությունների ազատության և պաշտպանության բնագավառում Վրաստանի` միջազգային հանրության առջև վերցրած պարտականությունների չիրականացումը, 2014թ հաշվետվությունը նախկին հաշվետվությւոնների համեմատությամբ տարբերվում է ավելի մեծ օբյեկտիվությամբ, երկրում մարդու ազատության և իրավունքների պաշտպանության բնագավառում տիրող իրավիճակի խորը վերլուծությամբ:
 
Խմբագրությունը պարբերաբար կանդրադառնա տվյալ փաստաթղթին և կծանոթացնի հարգելի ընթերցողին նրա բովանդակության հետ: Ասյօր իսկ առաջարկում ենք ուշադրություն դարձնել հաշվետովւթյան այն մասերին, որոնք վերաբերում են ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությանը:
 
Վրաստանի Մարդու Իրավունքների Պաշտպանը մեծ առաջընթաց է համարում, 2014թ.-ին հաստատված այն փաստը, որ երկրում ընդունվել է 2014-2020թթ. Մարդու Իրավունքների պաշտպանության Ազգային Ռազմավարություն, ինչպես նաև կառավարության համապատասխան Գործողությունների Ծրագիր: Չնայած որ այդ փաստաթղթերի մշակման գործընթացը կարող էր լինել ավելի թափանցիկ և բաց դրանով հետաքրքրված կողմերի ներգրավման համար, այնուամենայնիվ, այդ փաստաթղթերի ընդունումը զգալի ձեռքբերում է:
 
Չնայած նշված առաջընթացին` երկրում մարդու ազատության և իրավունքների պաշտպանության տեսանկյունից դեռևս մնում են մի շարք մարտահրավերներ: Այն բացասական միտումների շարքում, որոնք հայտնվել են 2014թ., Վրաստանի Մարդու Իրավունքների պաշտպանը ամենաանհանգստացուցիչներից է համարում կանանց հանդեպ ցուցաբերած բռնության ծավալն ու դաժանությունը, իշխանությունների ոչ համարժեք արձագանքը՝ կապված կրոնական հենքի վրա կատարված բռնության դեպքերի հետ, ինչպես նաև ոչ համապատասխան վերաբերմունքը բանտերում և քաղաքացիներին ձերբակալելիս:
 
Ազգային փոքրամասնությունների իրավունքների և նրանց քաղաքացիական ինտեգրացիայի աջակցման տեսանկյունից 2014թ. արմատական փոփոխություններ չեն կատարվել և եղած իրավիճակը նորից նույնն է մնացել: Մինչդեռ, մի կարևոր քայլ առաջ պետք է գնահատել երկրի Խորհրդարանի կողմից «բոլոր տեսակի խտրականության վերացման մասին» օրենքի ընդունումը: Այդ օրենքի ընդունմամբ ստեղծվել են ավելի արդյունավետ մեխանիզմներ փոքրամասնություների իրավունքների պաշտպանության համար:
 
Ընթացիկ տարում կրկին շատ ցածր է եղել ազգային փոքրամասնությունների` որոշումների ընդունման գործընթացներին մասնակցելու ցուցանիշը: Ազգային փոքրամասնություններով հոծ բնակեցված շրջաններում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ընթացքում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները ներառված են եղել փաստացիորեն բոլոր մունիցիպալիտետների «անցումային ցուցակներում»: Մինչդեռ, Թբիլիսիի Քաղաքային Խորհրդում, այնպես, ինչպես նախկին տարիներին, նորից չկա որևէ պատգամավոր` ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչ: Ազգային փոքրամասնությունների` Թբիլիսիի ՔաղԽորհրդի աշխատանքներում լիարժեք ընդգրկման հարցը շարունակում է մնալ լրջագույն մարտահրավերներից մեկը:
 
Վրաստանի ԲՈՒՀերում շարունակում է գործել «1+4» ծրագիրը, որը թույլ է տալիս ազգային փոքրամասնությունների դպրոցների դիմորդներին դիմել և ընդունվել վրացական տարբեր համալսարաններ:
 
2014թ. հայալեզու թեստի հիման վրա երկրի ԲՈՒՀեր են ընդունվել 214 դիմորդ, իսկ ադրբեջանալեզու թեստի հիման վրա` 456 դիմորդ: Մինչդեռ դեռևս խնդրահարույց է օս դիմորդների հարցը: Անցյալ տարի «Բարձրագույն կրթության մասին» օրենքում կատարված ուղղումները ժամկետի հաստատման տեսանկյունից խնդիր են ստեղծել, թե երբ կներմուծվի թեստ օսերենով: 2015թ. օս դիմորդներն արդեն պետք է հնարավորություն ստանան մասնակցել «1+4» ծրագրին:
 
Կրթության բնագավառում դեռևս մնում են բազում դժվարություններ և մարտահրավերներ: Ազգային փոքրամասնությունների ուսումնական հաստատությունները դժվարությունների են հանդիպում (բիլինգյալ) երկլեզու կրթության, երկլեզու դասագրքերի և երկլեզու ուսուցիչների պատրաստման հարցերում: Մինչ օրս չլուծված հարց է հանդիսանում ազգային փոքրամասնությունների դպրոցներ ուսուցիչների պատրաստման և վերապատրաստման հարցը: Արդեն իսկ այսօր նկատելի է ուսուցիչ-մասնագետի պակաս, որը ընդունակ է դասավանդել ազգային փոքրամասնությունների լեզվով բնագիտության բնագավառի առարկաները: Ունեցած միտումների պահպանման դեպքում, շուտով դպրոցների մեծամասնությունը, որտեղ ուսուցումն անցկացվում է ազգային փոքրամասնությունների լեզուներով, կբախվեն կադրերի սուր դեֆիցիտի հետ:
 
Ընթացիկ տարում նախկինի պես անլուծելի խնդիր է մնացել երկրում կատարվող իրադարձությունների մասին շրջաններում ապրող ազգային փոքրամասնությունների տեղեկատվության խնդիրը: Այն փաստը, որ Վրաստանի Հանրային հեռուստատեսությունը օրական ներկայացնում է նորությունները օսերեն, աբխազերեն, ռուսերեն, հայերեն և ադրբեջաներեն, անխոս դրական երևույթ է: Մինչդեռ, միաժամանակ 10-15 րոպեանոց լրատվական ծրագրերը բավական չեն ազգային փոքրամասնություններով հոծ բնակեցված շրջանների բնակչության լիարժեք տեղեկատվության համար:
 
2014թ. Վրաստանում խստացվել է պետության քաղաքականությունը Վրաստան մտնելու կամ ժամանակավոր կացություն ստանալ ցանկացող օտարերկրյա քաղաքացիների վերաբերյալ: Հատկապես ուշադրություն է պահանջում այն անձանց հարցը, որոնք Վրաստանում ունեն անձնական կամ ընտանեկան կապեր:
 
Վրաստանի Մարդու Իրավունքների Պաշտպանը ուսումնասիրել է 9 գործ այն բանի վերաբերյալ, որ «Քաղաքացիական գրանցումը» մերժել է օտարերկրյա քաղաքացիներին վիզա կամ ժամանակավոր կացության իրավունք ստանալ: Մերժումը հիմնավորվում է ՆԳՆ գրառումով(հավելումով), որտեղ առանց որևէ բացատրության և հիմնավորման ասվում է, որ «անձին մուտքի կամ ժամանակավոր կացություն տրամադրումը հանդիսանում է ոչ նպատակաուղղված ազգային անվտանգության տեսանկյունից»: Նման վերաբերմունքը չի համապատասխանում վրացական օրենսդրությանը, ինչպես նաև չի համապատասխանում միջազգային իրավունքի նորմերին և հնարավոր է` հանդիսանում է անձի ընտանեկան և անձնական կյանքի հանդեպ հարգանքի իրավունքի միջամտություն:  
 
Նաև 2014թ. հաստատվել է 4 դեպք, երբ Վրաստանի քաղաքացիներին, անօրինականորեն արգելվել է երկրի տարածքից դուրս գալու իրավունքը: 
 
http://armenian-community.ge/News/990?lang=arm
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը