Ներկայացվել է «Թաջ Մահալ. հայուհին և Հնդկաստանի խորհրդանիշը» ֆիլմի թրեյլերը (տեսանյութ)


Ներկայացվել է «Թաջ Մահալ. հայուհին և Հնդկաստանի խորհրդանիշը» ֆիլմի թրեյլերը (տեսանյութ)

  • 09-02-2015 12:34:18   | Հայաստան  |  Մշակույթ



«Թաջ Մահալ. հայուհին և Հնդկաստանի խորհրդանիշը»  ֆիլմի թրեյլերը ներկայացվել է հանդիսատեսի ուշադրությանը: 
Թաջ Մահալը Հնդկաստանի ամենահայտնի զբոսավայրերից է, սակայն քչերը միայն գիտեն՝ ով էր իրականում այն կինն, ում հիշատակին վեր է խոյացել սիրո այս տաճարը: Ինչպե՞ս հայերը հայտնվեցին հեռավոր այս երկրում և դեռ միջնադարում ձևավորեցին ամենաազդեցիկ համայնքներից մեկը, և ինչպե՞ս երկու հայուհիներ դարձան հնդկական ամենաազդեցիկ կայսրերի ուղեկիցները: «Հայկական չափանիշ» կինոկենտրոնի նկարահանած  վավերագրական ֆիլմը լույս կսփռի այս հարցերի վրա:
«Հայկական չափանիշ» կինոկենտրոնից հայտնում են, որ Հնդկահայքի մոռացված պատմության մասին «Թաջ Մահալ. հայուհին և Հնդկաստանի խորհրդանիշը» ժապավենի պրեմիերան տեղի կունենա առաջիկայում:
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play