Արթուր Բաղդասարյանը փետրվարի 22-ին հանդիպումներ է ունեցել<br /> ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալի եւ Հայաստանում ՌԴ-ի դեսպանի հետ<br />


Արթուր Բաղդասարյանը փետրվարի 22-ին հանդիպումներ է ունեցել
ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալի եւ Հայաստանում ՌԴ-ի դեսպանի հետ

  • 22-02-2010 17:16:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հաաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի եւ ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ Անն Գանզերի փետրվարի 22-ի հանդնպմանը քննարկվել են Հայաստանի սահմանային ենթակառուցվածքների արդիականացման եւ սահմանային անվտանգության ապահովման խնդիրները: Ա.Բաղդասարյանը ներկայացրել է սահմանային ենթակառուցվածքների արդիականացման եւ սահմանային անվտանգության ամրապնդման ուղղությամբ իրականացվող աշխատանքները: Կարեւորվել է Հայաստանի սահմանային անվտանգության ռազմավարության մշակումը եւ իրականացումը` միջազգային չափանիշներին համապատասխան, հիմնահարց, որը ներառված է նաեւ Հայաստան-ՆԱՏՕ անհատական գործընկերության ծրագրում: Ըստ ՀՀ ԱԱԽ-ի քարտուղարի մամուլի գրասենյակի հաղորդագրության, նույն օրը Ա.Բաղդասարյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյին: Հանդիպմանը քննարկվել են անվտանգության ոլորտում հայ-ռուսական համագործակցությանն առնչվող խնդիրներ: Կարեւորվել է համագործակցության խորացումը Հայաստանի եւ Ռուսաստանի անվտանգության խորհուրդների միջեւ, ինչպես նաեւ` համագործակցության ակտիվացումը ՀԱՊԿ-ի շրջանակում:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play