Ավարտվել է ԶԼՄ-ների ներկայացուցիչների միջև սեղանի թենիսի առաջնությունը


Ավարտվել է ԶԼՄ-ների ներկայացուցիչների միջև սեղանի թենիսի առաջնությունը

  • 16-02-2015 18:24:27   | Հայաստան  |  Սպորտ

«Հայաստան» մարզական միության «Սպարտակ» մարզադահլիճում կայացավ ԶԼՄ-ների ներկայացուցիչների միջև սեղանի թենիսի տղամարդկանց և կանանց անհատական 6-րդ առաջնությունը: Հայաստանյան ԶԼՄ-ների ներկայացուցիչները հավաքվել էին մեկ հարկի տակ` հանուն առողջ մարզական ոգու և արդար  մրցակցության:
Առաջնությունը կազմակերպել էր «Առավոտ» օրաթերթը: Առաջնության գլխավոր մրցավարներն էին միջազգային կարգի մրցավարներ Ֆելիքս Սարգսյանը և Գոհար Խանզրատյանը: 
Արդեն ավանդական դարձած առաջնությանը մասնակցելու հայտ էին ներկայացրել 17 լրատվամիջոցների 42 աշխատակից (23 տղամարդ և 19 կին):
Վեցերորդ տարին անընդմեջ առաջնության հովանավորը ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունն է, որն այս տարի տղամարդկանց և կանանց մրցաշարերի հաղթողներին (1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը զբաղեցնողներին), նվիրեց Alcatel Pop C7 
սմարթֆոններ: Սմարթֆոններ ստացան նաև գլխավոր մրցավարները: 
ՎիվաՍել-ՄՏՍ-ը գործուն մասնակցություն ունի երկրի հասարակական կյանքում` տևականորեն ընդառաջելով հանրապետությունում սպորտի մասսայականացմամբ ու առողջ ապրելակերպի տարածմամբ զբաղվող կազմակերպությունների օգնության կոչերին: 
 
Տղամարդկանց և կանանց անհատական 5-րդ առաջնության հաղթողներ.
N Տղամարդիկ/ԶԼՄ N Կանայք/ԶԼՄ
1 Սամվել Ջինանյան/«Երկիր Մեդիա» Մարինե Կարապետյան/«Երկիր Մեդիա» 
2 Աշոտ Հակոբյան/«Առավոտ» Անահիտ Ակմակժյան/«Առավոտ» 
3 Վիգեն Կիրակոսյան/Տոտալ ֆուտբոլ Լիլիթ Գալստյան/«Երկիր Մեդիա»
 
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play