Տնտմրցակցության պաշտպանության պետհանձնաժողովը մերժել է<br /> «Ամիկուսի» վարչական բողոքը<br />


Տնտմրցակցության պաշտպանության պետհանձնաժողովը մերժել է
«Ամիկուսի» վարչական բողոքը

  • 16-02-2010 20:50:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի փետրվարի 16-ի նիստում քննարկվել է դեղորայքի շուկայում գործող «Ամիկուս» ընկերության վարչական բողոքը` հակամրցակցային համաձայնության համար տուգանքի որոշումն ընկերության մասով ուժը կորցրած ճանաչելու մասին: «Ամիկուսը» հանձնաժողովի որոշմամբ տուգանվել է իր նախորդ տարվա հասույթի 2 տոկոսի չափով` մոտ 18,4 միլիոն դրամով: Տուգանքն ընկերության նկատմամբ կիրառվել է` նախորդ տարվա սեպտեմբեր-նոյեմբերին հակամրցակցային համաձայնության արդյունքում միաժամանակյա (որոշակի ժամանակահատվածում) առաջին անհրաժեշտության մի շարք դեղերի իրացման գները չհիմնավորված բարձրացնելու համար: Ըստ ուսումնասիրության, համակամրցակցային համաձայնությունը կայացել է դեղորայքի շուկայում գործող 7 խոշոր, իրացման ծավալներով շուկայի առաջատարները համարվող ընկերությունների միջեւ: «Ամիկուսի» վարչական բողոքում նշված փաստերը, հանձնաժողովի գնահատմամբ, հիմնավորված չէին, ուստի բողոքը մերժվել է եւ հակամրցակցային համաձայնության մասին հանձնաժողովի որոշումն ուժի մեջ մնացել:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play