«Թաջ Մահալ. հայուհին և Հնդկաստանի խորհրդանիշը» ֆիլմի ռուսալեզու տարբերակը հասանելի է Համացանցում (վիդեո)


«Թաջ Մահալ. հայուհին և Հնդկաստանի խորհրդանիշը» ֆիլմի ռուսալեզու տարբերակը հասանելի է Համացանցում (վիդեո)

  • 10-03-2015 15:37:11   | Հայաստան  |  Մշակույթ



«Թաջ Մահալ. հայուհին և Հնդկաստանի խորհրդանիշը» վավերագրական ֆիլմի ռուսալեզու տարբերակը, որի պրեմիերան մարտի 8-ին կայացել էր Մոսկվայում, այսօրվանից հասանելի է  Համացանցում: Հնդկահայքի մոռացված պատմության մասին բացառիկ մանրամասներ ներկայացնող ժապավենը «Հայկական չափանիշ» կինոկենտրոնի կողմից ստեղծվող «Անծանոթ հայեր» ֆիլմաշարի մասն է: Այն նկարահանվել է հանրության միջոցներով և չի հետապնդում կոմերցիոն նպատակներ: 
Նախատեսվում է անցկացնել նաև ֆիլմի ցուցադրություններ սփյուռքահայ համայնքներում՝ մեծ էկրաններին: Ժապավենի հայերեն և անգլերեն տարբերակները կներկայացվեն առաջիկայում:
 
 
«Հայկական չափանիշ» կինոկենտրոն
 
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play