ԼՂՀ ԱԳՆ ղեկավարն ընդունել է ՀՀ Ազգային ժողովի Հայաստան-ԵՄ ԽՀՀ անդամներին


ԼՂՀ ԱԳՆ ղեկավարն ընդունել է ՀՀ Ազգային ժողովի Հայաստան-ԵՄ ԽՀՀ անդամներին

  • 13-03-2015 14:57:40   |   |  Քաղաքական

Մարտի 13-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է ՀՀ Ազգային ժողովի Հայաստան-ԵՄ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի մի խումբ անդամների` հանձնաժողովի  համանախագահ Սամվել Ֆարմանյանի գլխավորությամբ։ 
Հանդիպման ընթացքում Կարեն Միրզոյանը ներկայացրել է ԼՂՀ արտաքին քաղաքական օրակարգի մի շարք հարցեր։ Անդրադարձ է կատարվել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի ներկա փուլին և ԼՂՀ միջազգային ճանաչման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին։ 
Կողմերը նաև մտքեր են փոխանակել ԼՂՀ և ԵՄ միջև հարաբերությունների զարգացման, մասնավորապես, խորհրդարանական համագործակցության շրջանակներում գործնական ծրագրերի իրականացման հնարավորությունների ու հեռանկարների շուրջ։ Այս համատեքստում երկուստեք կարևորվել է Արցախ ԵՄ պաշտոնական ներկայացուցիչների անարգել մուտքի ապահովումը և ԼՂՀ դիրքորոշումը անաչառ և համակողմանի կերպով եվրոպական կառույցներում ներկայացնելու անհրաժեշտությունը:
 
URL: http://www.nkr.am/hy/news/2015-03-13/709/
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play