Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ցուցահանդես Ալմելոյում


Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ցուցահանդես Ալմելոյում

  • 13-03-2015 18:01:08   | Նիդեռլանդներ  |  Մշակույթ

Մարտի 12-ին Նիդերլանդների Ալմելո քաղաքի հանրային գրադարանում բացվեց ցուցահանդես` նվիրված Հայոց ցեղասպանությանն ու ասորիների ջարդերին: Ցուցահանդեսը կազմակերպվել է Ալեմլոյի հայ և ասորի համայնքների կողմից կազմված «1915» կոմիտեի կողմից:
 
Ցուցահանդեսի բացմանը ելույթով հանդես եկան Նիդերլանդների «Քրիստոնեական միություն» կուսակցության նախագահ Արի Սլոբը, Նիդերլանդներում ՀՀ դեսպան Ձյունիկ Աղաջանյանը և Հայ Դատի ներկայացուցիչ Մինաս Արսենյանը:
 
Ցուցահանդեսում ներկայացված են 20-րդ դարասկզբին իրականացված ցեղասպանության 8 բաղադրիչները, Հայոց ցեղասպանության աշխարհագրությունը, համաշխարհային մամուլի առաջին էջերի անդրադարձերը հայկական ջարդերին ու Ցեղասպանությանը, ինչպես նաև ասորիների ջարդի վերաբերյալ տվյալները:
 
Ցուցահանդեսը կգործի մինչև մարտի 21-ը: 
 
URL: http://www.mfa.am/hy/press-releases/item/2015/03/12/genocide_almelo/
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play