Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ կատարվել են նորաօծ քահանաների նշանակումներ


Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ կատարվել են նորաօծ քահանաների նշանակումներ

  • 26-03-2015 15:34:15   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ կատարվել են նորաօծ քահանաների նշանակումներ:
Արժանապատիվ Տ. Թեոդիկ քահանա Չեթինգայան իր հոգևոր ծառայությունը կշարունակի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Լուսարարությունում և Ս. Գայանե վանքում, Արժանապատիվ Տ. Մատաթիա քահանա Գասպարյանը` Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցում: Արժանապատիվ Տ. Օվսե քահանա Հովհաննիսյանը հոգևոր սպասավորության է կոչվել Գուգարաց թեմում, Արժանապատիվ Տ. Թադե քահանա Թախմազյանը` Արագածոտնի թեմում: Արժանապատիվ Տ. Մուշե քահանա Ենգիբարյանը և Արժանապատիվ Տ. Մանասե քահանա Նադանյանը ծառայության են նշանակվել Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմ: 
Արժանապատիվ Տ. Ներսես քահանա Արշակյանը, ազատվելով Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմում ստանձնած պարտականություններից, իր հոգևոր ծառայությունը կշարունակի Վայոց Ձորի թեմում:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play