Անդրանիկ Գրիգորյանի տեսաուղերձների հրապարակմամբ ադրբեջանական կողմը կոպտորեն ոտնահարում է միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը.ԼՂՀ ԱԳՆ


Անդրանիկ Գրիգորյանի տեսաուղերձների հրապարակմամբ ադրբեջանական կողմը կոպտորեն ոտնահարում է միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը.ԼՂՀ ԱԳՆ

  • 02-04-2015 13:25:47   | Ադրբեջան  |  Քաղաքական

ԼՂՀ ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պատասխանը NEWS.am-ի հարցին,
 
Հարց. Ինչպե՞ս կմեկնաբանեք ադրբեջանական գերության մեջ գտնվող ԼՂՀ ՊԲ զինծառայող Անդրանիկ Գրիգորյանի տեսաուղերձի հրապարակումը Ադրբեջանի ՊՆ-ի կողմից։
 
Պատասխան. Անդրանիկ Գրիգորյանի տեսաուղերձների հրապարակմամբ, որոնցից առաջինը ցուցադրվել է նրան գերևարելու հենց հաջորդ օրը, ադրբեջանական կողմը կոպտորեն ոտնահարում է միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը, մասնավորապես, Ժնևի կոնվենցիայի 13-րդ հոդվածը՝ ռազմագերիների հետ վարվելակերպի մասին, որը ռազմագերիներին պաշտպանում է ամբոխի հետաքրքրասիրություններից։
 
Ժնևի կոնվենցիաներին միացած երկրները  պարտավորվում են ամեն պարագայում պահպանել և ստիպել պահպանել կոնվենցիայի դրույթները։ Ադրբեջանի դեպքում այդ դրույթը հատկապես արդիական է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ միջազգային հումանիտար իրավունքի խախտումը Ադրբեջանի համար արդեն սիստեմատիկ բնույթ է կրում։
 
Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի բացահայտ արհամարանքը մարտահրավեր է միջազգային հանրությանը, քանի որ միջազգային հանրությունը պատասխանատու է դրանց պահպանման համար։
 
 
 
ԼՂՀ ԱԳՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ  ՀԵՏ ԿԱՊԵՐԻ  ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play