Ադրբեջանում Ղարաբաղյան պատերազմի վետերան է ինքնահրկիզվել


Ադրբեջանում Ղարաբաղյան պատերազմի վետերան է ինքնահրկիզվել

  • 20-05-2015 16:00:44   | Ադրբեջան  |  Հայտարարություններ

Ադրբեջանում Ղարաբաղյան պատերազմի վետերան է իրեն հրկիզել, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը:
 
Միրթաիր Մուրսալովը նման քայլի է դիմել «վետերանների խնդիրների նկատմամբ ադրբեջանական իշխանությունների անտարբերությունից դրդված»:
 
Մուրսալովը տեղափոխվել է հիվանդանոց: Բժիշկները նրա եղբորը հայտնել են, որ վետերանի վիճակը ծանր է, և ապրելու հավանականությունը փոքր է:
 
Աղբյուրը հիշեցնում է, որ մի քանի օր առաջ էլ Ջալիլաբադի շրջանում մեկ այլ վետերան է ինքնասպան եղել՝ կախվելով սեփական տան բակում:
Նոյյան տապան  -   Հայտարարություններ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play