Բակո Սահակյանը այցելել է Սարսել քաղաք


Բակո Սահակյանը այցելել է Սարսել քաղաք

  • 20-05-2015 20:02:46   | Ֆրանսիա  |  Մամլո հաղորդագրություն

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 20-ին այցելել է Սարսել քաղաք, հանդիպել քաղաքային իշխանությունների հետ՝ քաղաքապետ Ֆրանսուա Պուպոնիի գլխավորությամբ:
Հանդիպման ընթացքում Սարսել եւ Մարտակերտ քաղաքների միջեւ ստորագրվել է համագործակցության պայմանագիր: 
Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ Արցախում հատուկ ուշադրություն են դարձնում Ֆրանսիայի տարբեր քաղաքների հետ համագործակցության հաստատմանը՝ այն դիտարկելով որպես կարեւոր մի հնարավորություն Արցախի քաղաքների զարգացման եւ ղարաբաղա-ֆրանսիական հարաբերությունների խորացման համար:
 
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play