Հրանուշ Հակոբյանը եւ Մովսես Հերգելյանը քննարկել են<br /> Հայրենիք-Սփյուռք մշակութային գործակցությանն առնչվող հարցեր


Հրանուշ Հակոբյանը եւ Մովսես Հերգելյանը քննարկել են
Հայրենիք-Սփյուռք մշակութային գործակցությանն առնչվող հարցեր

  • 17-12-2010 20:36:25   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Դեկտեմբերի 17-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Բեյրութի «Նոյյան տապան» ցուցասրահի տնօրեն, արվեստաբան, հրապարակախոս Մովսես Հերգելյանին: Նոյեմբերի 23-ին Լիբանանում կազմակերպվել էր լիբանանահայ արվեստագետների, քանդակագործների, գեղանկարիչների, դիզայներների եւ ցուցասրահների տնօրենների հավաք-հանդիպում, որի ժամանակ քննարկվել են սեպտեմբերի 6-8-ին Երեւանում ՀՀ Սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ կազմակերպված «Արվեստը եւ բիզնեսը, արվեստը եւ համացանցը» խորագրով կերպարվեստի գործիչների համահայկական համաժողովի ժամանակ բարձրացված հարցերը: Նշված հավաք-հանդիպման ընթացքում, որին մասնակցել է շուրջ 40 արվեստագետ, Մ.Հերգելյանը զեկուցել էր երեւանյան համաժողովի արդյունքների, ընդունած որոշումների եւ առաջարկությունների մասին: Հ.Հակոբյանը հյուրին ներկայացրեց նախարարության կողմից իրականացվող մշակութային ծրագրերը: Հանդիպմանը քննարկվեցին Հայրենիք-Սփյուռք մշակութային գործակցությանն առնչվող հարցերը, Հայաստանի եւ Արցախի անկախության 20-ամյակի առթիվ Հայաստանում ցուցահանդես կազմակերպելու հնարավորությունները: *02c-tr-te #05 %00 >00e &06 .am ~YE 17/12/10
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play