«Վրաստանի Ազգային Բանկը պետք է շարունակի պահպանել իր անկախությունը».Վրաստանի Նախագահի վարչություն


«Վրաստանի Ազգային Բանկը պետք է շարունակի պահպանել իր անկախությունը».Վրաստանի Նախագահի վարչություն

  • 02-06-2015 17:06:54   | Վրաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
 
 
Հունիսի 1-ին Վրաստանի նախագահը հանդիպում է անցկացրել Թբիլիսի ժամանած Միջազգային Արժույթային Ֆոնդի առաքելության ղեկավար Մարկ Գրիֆիտսի և Վրաստանում ՄԱՖ-ի մշտական ներկայացուցչի հետ: «Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ՄԱՖ-ի գործունեությունը Վրաստանում: Խոսքը վերաբերել է նաև այն մարտահրավերներին, որոնց առջև այսօր կանգնած է Վրաստանը: Հանդիպման ընթացքում կողմերը մանրամասնորեն քննարկել են երկրում գոյություն ունեցող արժույթային ճգնաժամը (!), ինչպես նաև տնտեսական աճը: Կողմերը խոսել են Վրաստանում Ազգային բանկի մասին և հանգել են միաձայն կարծիքի, որ Վրաստանի Ազգային Բանկը պետք է շարունակի պահպանել իր անկախությունը», -ասված է Վրաստանի նախագահի վարչության տարածած հայտարարությունում:
Վրաստանի Ազգային Բանկը հաստատել լարիի փոխարժեքային կուրսը հունիսի 2-ի համար: 1 դոլարը կարժենա 2.302 լարի, իսկ 1 եվրոն 2.5220 լարի: Լարին աննշան կայունացել է:
Մայիսի 30-ին Վրաստանի Նախագահի վարչությունում կայացել է մեմորանդումի ստորագրում` կապված երկրի Ընտրական Կոդեքսում փոփոխությունների հետ: Մեմորանդումը ստորագրել են 14 քաղաքական կուսակցություններ և 8 խոշոր ոչ կառավարական կազմակերպություններ: Մեմորանդումի տեքստի համաձայն` ստորագրողները դիմում են երկրի Խորհրդարանին երկրի Սահմանադրոթյունը փոխելու կոչով` մերժել մեծամասնական համակարգը և թողնել միայն համամասնականը: Խորհրդարանական և ոչ խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչները կոչ են անում խորհրդարանին ժամանակին անցկացնել բարեփոխումներ, որպեսզի 2016թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ արդեն կիրառվի միայն համամասնական համակարգը: Հարկ է նշել, որ իշխող կոալիցիան չի միացել տվյալ նախաձեռնությանը:
Խորհրդարնական մեծամասնության առաջնորդի խոսքերի համաձայն` ներկայիս ընտրական համակարգն անընդունելի է, այն անպայման պետք է փոփոխվի: «Համակարգը պետք է լինի համամասնական: Մեծամասնական խմբերը պետք է մերժվեն: Տարածաշրջանային-համամասնական համակարգի գոյության հարցը պետք է քննարկվի սահմանադրական բարեփոխման ընթացքում: Ընդհանուր առմամբ մեզ համար անընդունելի է ինքնին մեծամասնական պատգամավորների քանակը, բայց մյուս կողմից չեմ կարող ասել, որ մեծամասնությունն ընդհանրապես պետք է դադարի գոյություն ունենալ: Հնարավոր է, որ մեծամասնական համակարգի լավ փոխարինող կարող է դառնալ տարածաշրջանային-մեծամասնության ներդրումը», -հայտարարել է Դավիթ Սագանելիձեն:
Վրաստանի նախագահի վարչությունը մեկնաբանել է երկրի նախկին նախագահ Սահակաշվիլու` ուկրաինական քաղաքացիություն ստանալու փաստը: «Սահակաշվիլին զրկվում է վրացական քաղաքացիությունից: Այդպես է ասում մեր օրենքը: Որպեսզի այլ երկրի քաղաքացին ստանա Վրաստանի քաղաքացիություն, նա պետք է գրի պատճառաբանված հայտ և դիմի երկրի նախագահին: Ինչքան մեզ հայտնի է, Սահակաշվիլին դեռևս չի զրկվել Վրաստանի քաղաքացիությունից, բայց դա ժամանակի գործ է: Կներկայացնի՞ արդյոք նա հայտ և կլինի այն բավարարված, թե՞ ոչ, դեռևս  վաղ է ասել»:
«Երբ երկրի նախկին նախագահը հրաժարվում է այն երկրի քաղաքացիությունից, որի ղեկավարն ինքն է եղել, դա նորմալ չէ: Դա վիրավորանք է երկրի և նախագահի ինստիտուտի հանդեպ: Մյուս կողմից Վրաստանը չի պատրաստվում վատթարացնել իր հարաբերություններն Ուկրաինայի հետ, այն պատճառով, որ Ուկրաինայի նախագահը Սահակավիլուն նշանակել է Օդեսսայի նահանգապետը: Մենք ուկրաինացիներին բողոքի նոտա չենք ցուցաբերի», -հունիսի 1-ին հայտարարել է Վրաստանի Արտաքին Գործերի նախարարը:
 
http://armenian-community.ge/News/1122
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play