Ճապոնիայում կառուցվելու է աշխարհում խոշորագույն արևային էլեկտրակայանը


Ճապոնիայում կառուցվելու է աշխարհում խոշորագույն արևային էլեկտրակայանը

  • 22-06-2015 18:06:31   | Ճապոնիա  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

2015 թվականի դեկտեմբերի Ճապոնիայում սկսվելու է աշխարհում ամենախոշոր արևային էլեկտրակայանի` Osaki Solar Hills LLС կառուցումը:
Մի քանի խոշոր ճապոնական ընկերությունների նոր համատեղ նախագծի նպատակն է ստեղծել էլեկտրաէներեգիա այլընտրանքային աղբյուրներից` արևից, քամուց, ծովի մակընթացությունից եւ տեղատվությունից:  
 
Էլեկտրոկայանը կառուցվելու է Ճապոնիայի Կանոյա և Օսակա լեռներում, Սակասամայկա արհեստական լճակի մակաերևույթի վրա: Այն բաղկացած է լինելու ինը հազար հատուկ նախագծված արևային պանելներից, որոնց տեղաբախշումը արհեստական լճակի մակերևույթի վրա պայմանավորված է գործառնական ծախսերի նվազեցմամբ և նախատեսված է պահպանելու դրանք չափից շատ տաքանալուց: Էլեկտրակայանի հզորությունը կազմելու է 92 մեգավատ: Ըստ մասնագիտական հաշվարկների` այդ հզորությունը թույլ կտա էլեկտրաէներգիայով ապահովել շուրջ  30,5 հազար տնային տնտեսության: 
Նոր էլեկտրակայանը ի վիճակի է լինելու կրճատել ածխաթթու գազի (СО2) արտանետումները տարեկան մինչև 35,7 հազար տոննա: Էլեկտրակայանի շինարարության արժեքն է մոտ 290 միլիոն դոլար: 
Osaki Solar Hills LLС-ի շահագործումը նախատեսված է սկսել 2018 թվականի ապրիլին:
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան»
 
Նյութի աղբյուրը` www.computerra.ru
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play