Շարունակվում են նորոգվել մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերի հարթ և թեք տանիքները


Շարունակվում են նորոգվել մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերի հարթ և թեք տանիքները

  • 10-07-2015 16:47:10   | Հայաստան  |  Տնտեսություն

Տաք և ոչ տեղումանռատ ձմեռը հնարավորություն տվեց մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերի հարթ և թեք տանիքների նորոգման 2015 թվականի ծրագիրն սկսել փետրվարին: Մինչև աշխատանքային տարեշրջանի ավարտը նախատեսված է նորոգել 704 շենքերի հարթ տանիքներ` 79447 քմ մակերեսով: 
 
Հուլիսի 1-ի դրությամբ փաստացի նորոգվել է 335 շենքի հարթ տանիք` 26880 քմ մակերեսով: Թեք տանիքների նորոգումը կսկսվի 797 շենքերում` 45579 քմ ընդհանուր մակերեսով: 
Այս պահին գործընթացն ավարտվել է 306 շենքում: Աշխատանքներն իրականացվում են վարչական շրջանների, համատիրությունների, ինչպես նաև վարչական շրջանների ու համատիրությունների համատեղ ծրագրերով:
 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play