Նախագահ Բակո Սահակյանն այցելել է Կաշենի լեռնահանքային համալիր


Նախագահ Բակո Սահակյանն այցելել է Կաշենի լեռնահանքային համալիր

  • 17-07-2015 17:40:13   |   |  Մամլո հաղորդագրություն
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 17-ին այցելել է Կաշենի լեռնահանքային համալիր եւ ծանոթացել այնտեղ տարվող աշխատանքներին:
 
Նախագահ Սահակյանը նշել է, որ պետությունը մեծ ուշադրություն է դարձնում հանքարդյունաբերության զարգացմանը` այն համարելով Արցախի տնտեսության առանցքային բաղադրիչներից մեկը:
 
Նույն օրը Բակո Սահակյանն այցելել է Ասկերանի շրջանի մի շարք գյուղատնտեսական դաշտեր եւ ծանոթացել այնտեղ կիրառվող ոռոգման ժամանակակից տեխնոլոգիաներին: Երկրի ղեկավարն ընդգծել է, որ իշխանություններն այսուհետ էլ կարեւոր տեղ են հատկացնելու գյուղատնտեսության ոլորտում առաջատար փորձի կիրառման հարցերին:
 
Նախագահին ուղեկցում էին վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:
 
 
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play