«Ժառանգությունը» նպաստելու է Հայաստանում Մարդու իրավունքների պաշտպանության եւ ժողովրդավարության կայացմանը<br />


«Ժառանգությունը» նպաստելու է Հայաստանում Մարդու իրավունքների պաշտպանության եւ ժողովրդավարության կայացմանը

  • 10-12-2010 18:14:00   | Հայաստան  |  Իրավունք
ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ «Ժառանգություն» կուսակցությունը դեկտեմբերի 10-ին հանդես է եկել հայտարարությամբ, որում ասված է. «Այսօր աշխարհի առաջադեմ երկրները նշում են Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրը: Օրվա խորհուրդը մեզ պարտավորեցնում է ոչ միայն ավելի հետեւողական լինել մեր երկրում մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված պայքարում, այլեւ երախտագիտությամբ վերհիշել բոլոր նրանց, ովքեր զոհվեցին կամ տուժեցին Հայաստանում մարդու իրավունքների ոտնահարումների դեմ մարտնչելիս: 1948թ. ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունված Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի սկզբունքները Հայաստանի անկախացումից հետո նույնպես ամրագրվեցին ՀՀ Սահմանադրությունում: Բայց ցավալի իրողություն է այն, որ առայժմ անհատի իրավունքները մեզանում պաշտպանված չեն, եւ մայր Օրենքում դրա ամրագրումը կրում է սոսկ ձեւական բնույթ: Քաղաքացիական հասարակության կայացման կարեւորագույն պայմաններից մեկը թերեւս տվյալ պետությունում մարդու իրավունքների պաշտպանության իրական վիճակով է պայմանավորված, ինչը, ցավոք, մեզանում անբավարար վիճակում է: Հայրենի բանտախցերում քաղբանտարկյալների առկայությունը մարդու իրավունքների փաստացի գնահատականն է Հայաստանում, ինչը նաեւ մեր պետության ամոթն է ու ժողովրդավարության կայացման գլխավոր խոչընդոտներից մեկը: «Ժառանգությունը» համոզմունք է հայտնում, որ Հայաստանում մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների պաշտպանության գործում իրական ժողովրդավարության հաստատումը եւ քաղաքացիական հասարակության ձեւավորումը այլընտրանք չունեն, եւ իր բոլոր հնարավորություններով նպաստելու է մեր հայրենիքում Մարդու իրավունքների պաշտպանության եւ ժողովրդավարության կայացմանը»:
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play