Ամռան առաջին ամիսը նշվել է սաստիկ շոգերով


Ամռան առաջին ամիսը նշվել է սաստիկ շոգերով

  • 31-07-2015 14:45:57   | Հայաստան  |  Տնտեսություն

Հունիսի առաջին կեսին ավարտվեց Երեւան Ջուր ՋԲԸ գործունեության 9-րդ տարվա արդյունքների նախնական ամփոփումը: Այն ցույց տվեց, որ Վարձակալության պայմանագրի վերջին` 10-րդ տարվա նախօրեին ստեղծվել է բավական ամուր տնտեսական հիմք ողջ ծրագրի հաջող ավարտի համար: Ժամանակն է, ինչպես ասում են, նաեւ «հոգու մասին» մտածել:
 
Մասնավորապես, կայացվեց սկզբունքային որոշում,  հիմնադիր ֆրանսիական Veolia Group-ի համաձայնությամբ, սպառողներին մատուցվող ջրամատակարարման, ջրահեռացման եւ կեղտաջրերի մաքրման մանրածախ ծառայությունների գործող սակագներն անփոփոխ թողնելու վերաբերյալ: 
Փաստացի` երկրորդ տարին անընդմեջ (2014թ.-ի ճշգրտված հայտի քննարկումը՝ սակագինը 7,5 դրամով բարձրացնելու վերաբերյալ, հետաձգվել էր մեկ տարով): Իսկ 2010թ.-ից ընդհանուր առմամբ սակագինը նվազել է 25 դրամով: Սպառողներին հաճելի անակընկալ մատուցելու նպատակով սակագինն անփոփոխ թողնելու վերաբերյալ որոշումը նախատեսվել էր հրապարակել ամսվա վերջին: Ցավոք, ժամանակի առումով այն համընկավ էլեկտրաէներգիայի սակագնի քննարկումներով պայմանավորված հայտնի իրադարձությունների հետ, եւ որոշ լրատվամիջոցների թեթեւ ձեռքով հանրությանն այլ տեսանկյունից մատուցվեց: Ինչեւէ:
Մինչդեռ հունիսը գործունեության առումով ընկերության համար դժվարին ժամանակաշրջան էր: Շոգ եղանակը կտրուկ ավելացրեց ջրի պահանջարկը: Այն բավարարելու համար Երեւան Ջուրը ամսվա առաջին տասնօրյակում վերագործարկեց մեկ պոմպ Արարատյան պոմպակայանում, այդ կերպ ավելացնելով Երեւանին տրվող ջրաքանակը  վայրկյանում 300 լիտրով: Նաեւ լուծվեցին Կաթնաղբյուրում առաջացած տեխնիկական խնդիրները: Միաժամանակ, աշխատանքներ տարվեցին ներքաղաքային ցանցի կարգավորման, ջրի վերաբաշխման նպատակով, ինչն իրենից դժվարին ու ժամանակ պահանջող գործընթաց է ներկայացնում: Ի վերջո Երեւանն անցավ ջրամատակարարման ամառային ռեժիմի:
Արդյունքում տեւողության առումով այն գերազանցեց 2014թ. հունիսի ցուցանիշը: Երևանում 23,5-24,0 ժամ ջուր ուներ սպառողների 82%-ը, իսկ 17-23,5 ժամ՝ 18%-ը: «Երևան Ջուր» ՓԲԸ ջրի լաբորատորիայի կողմից համակարգի հանգուցային կետերից վերցված 1427 փորձանմուշի ստուգման արդյունքները ցույց են տվել, որ սպառողներին մատակարարված ջրի որակը համապատասխանել է գործող պահանջներին:
Ճիշտ է, այդ ամենը հանգեցրեց լրացուցիչ ծախսերի, մասնավորապես ավելացավ էլեկտրաէներգիայի սպառումը: Սակայն այսօր ընկերությունն իրեն կարող է նման շռայլություն թույլ տալ: Չնայած սակագնի շարունակական նվազմանը, Երեւան ջուրն ի վիճակի է ոչ միայն առօրյա խնդիրները լուծել, այլեւ հեռանկարային ծրագրեր իրականացնել: Համակարգի ֆինանսական բարվոք վիճակը, ռացիոնալ տնտեսվարումն ու տեխնիկական առաջընթացը եւս մեկ ապացույց է մայրաքաղաքի ջրմուղ-կոյուղու  օպերատորի արդյունավետ գործունեության:
Հունիսը եւս մեկ քայլ հանդիսացավ այս ճանապարհին: Ջրամատակարարման բարելավման նպատակով իրականացվեցին գոտիավորման աշխատանքներ կամ նոր ջրագծեր ու կոյուղագծեր կառուցվեցին Քասախ գյուղում, Հաղթանակ թաղամասում, Ավանում ու Ջրվեժում, Աջափնյակում ու Էրեբունիում, Արաբկիրում ու Կենտրոնում: Ընդհանուր առմամբ հունիսին իրականացվեց մոտ 30 անուն շինարարական աշխատանք: Դրանց մի մասն ավարտվեց, իսկ մյուսները կշարունակվեն, որոնցից հատկապես կարեւոր է Գառնիի ջրաղբյուրի վերանորոգման ծրագիրը, ըստ որի պետք է արդիականացվի 21 ջրահավաք խուց, ջրընդունիչ կառուցվածքը, մարիչ հորը, տեխնոլոգիական հանգույցը, պոմպակայանի էլեկտրաենթակայանի բարձր լարման հատվածը ու այլն:
Ընդհանուր առմամբ անցած ամիս շահագործումից դուրս հանվեց 1510 մետր վթարված ջրագիծ, փոխարինվեց 246 մետր ու կառուցվեց 467 մետր: Նաեւ վերացվեց 623 ջրագծի վթար, 1656 կոյուղու վթար և 193 վթար` պոմպակայաններում: Տեղադրվեց 39 փական և 7 ջրաբաշխիչ հանգույց, վերանորոգվեց 21 դիտահոր, սահմանազատման կետ տեղափոխվեց 20 ջրաչափ, մաքրվեց 124 դիտահոր և 505 անձրևընդունիչ: 
Ղեկավարվելով «Մենք հաշվետու ենք հանրության առջև» կարգախոսով՝ Երևան Ջուր ընկերությունը ստորև ներկայացնում է հերթական ամենամսյա հրապարակումը 2015թ. հունիսին գործունեության մի շարք ցուցանիշների վերաբերյալ` 2014թ. հունիսի նկատմամբ /2009թ. տվյալները համեմատության համար են/:
 

Հիմնական ցուցանիշներ

2009թ.հունիս

2014թ.հունիս

2015թ.հունիս

2015թ. հունիս - 2014թ. հունիս /+ -

Աղբյուրներից վերցված ջրաքանակ՝լիտր/վրկ.

11575

9397

9538

+141 /2009թ. հունիսից՝ -2037/

Էլեկտրաէներգիայի օրական սպառում՝ կՎտժ

304 000

 

83 000

 

113 000

+30 000 /2009թ. հունիսից՝ -191 000/

Ջրամատակարարման շարունակականություն՝ %

81,6

 

96,2

97,9

+ 1.7% կետ /2009թ. հունիսից՝+16.3% կետ

 

Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play