ՎիվաՍել-ՄՏՍ-ի` ամառային նոր սակագները ռոումինգում


ՎիվաՍել-ՄՏՍ-ի` ամառային նոր սակագները ռոումինգում

  • 07-08-2015 15:19:36   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

2015 թ. օգոստոսի 7-ից մինչև հոկտեմբերի 7-ը ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդներն Ավստրիայում, Բուլղարիայում, Իտալիայում, Իսպանիայում, Հունաստանում, Գերմանիայում, Չեխիայում և Ֆրանսիայում ռոումինգում գտնվելիս կարող են ստանալ զանգեր և «Զանգ Հայաստան» ծառայության միջոցով զանգահարել Հայաստան ընդամենը 55 դրամ/րոպե սակագնով: 
 
«ՎիվաՍել-ՄՏՍ-ը հաճելի և անմոռանալի հանգիստ է մաղթում իր բաժանորդներին` հնարավորություն ընձեռելով ավելի ցածր սակագներով ցանկացած պահի կապի մեջ լինել հարազատների հետ և կիսվել վառ տպավորություններով»,-նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: 
 
Հիշեցնենք, որ նախկինում նշված երկրներում գտնվելիս ռոումինգում մուտքային զանգերի սակագինը կազմում էր 260 դրամ/րոպե, իսկ «Զանգ Հայաստան» ծառայության սակագինը՝ 390 դրամ/րոպե:
 
Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.mts.am կայքից կամ pda.mts.am բջջային կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել մեզ հետ «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել մեր սպասարկման կենտրոններից որևէ մեկը:  Մեր նորություններին մշտապես ծանոթ լինելու համար միացեք մեզ Ֆեյսբուքում https://www.facebook.com/VivaCellMTSofficialpage
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play