Իրավահավասարության ապահովումը. Քաղաքացիների լեզվական իրավունքները


Իրավահավասարության ապահովումը. Քաղաքացիների լեզվական իրավունքները

  • 17-09-2015 17:57:45   | Վրաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
 
 

Իրավահավասարության ապահովումըՔաղաքացիների լեզվական իրավունքները

Նախորդ հոդվածում մենք հարգելի ընթերցողին ծանոթացրինք պետության մոտիվների հետ, որոնց վրա հիմնվելով հուլիսի 22-ին երկրի Խորհրդարանը «պետական լեզվի մասին» օրենք է ընդունել: Ինչպես պարզվում է, ընդունելով օրենքը, պետությունը ղեկավարվել է վրացերեն լեզվի համար զարգացման և պահպանման իրավաբանական երաշխիքներ ստեղծելու ցանկությամբ: Միաժամանակ, օրենքի հեղինակները միանշանակ խոստովանել են, որ երկար տարիների ընթացքում Վրաստանում գոյություն է ունեցել ապարտհեյդի իրավիճակ, ըստ որի` երկրի բնակչության մի մասը (ազգային փոքրամասնությունները) պետական լեզվի չիմացության պատճառով փաստացիորեն մեկուսացված և զրկված են եղել պետության սոցիալ-քաղաքական կյանքին մասնակցելուց:

Չնայած այն բանին, որ սկզբունքորեն տվյալ օրենքը վերաբերում է բացառապես պետական լեզվին, հեղինակներն, այնուամենայնիվ, օրենքի տեքստում ներմուծել են վրացական օրենսդրական դաշտի համար նոր եզրույթ` ազգային փոքրամասնությունների լեզու: Ավելին, «պետական լեզվի մասին» օրենքում ճշգրիտ սահմանում է տրված, թե որն է համարվում ազգային փոքրամասնությունների լեզուն:

«Ազգային փոքրամասնությունների լեզուն` ոչ պետական լեզուն է, որն ավանդաբար գործածում են որոշակի տարածքներում խիտ բնակեցված Վրաստանի քաղաքացիները», -ասված է «պետական լեզվի մասին» օրենքում (հոդված 3, կետ «գ»):

«Պետական լեզվի մասին» օրենքի ներածականը հետևյալի մասին է. «Վրացական պետությունը միաժամանակ պաշտպանում և հաստատում է երկրում տարբեր լեզուների և մշակույթների գոյակցությունն ու ներդաշնակ զարգացումը: Պետությունն անընդունելի է համարում ցանկացած լեզվի հանդեպ անհարգալից վերաբերմունքի արտահայտությունը: Պետության համար նաև անթուլատրելի է Վրաստանի քաղաքացիների լեզվական իրավունքների խախտումը: Պետությունը կկանխի բոլոր գործողությունները, որոնք կհակասեն պետական լեզվական քաղաքականության սահմանադրական սկզբունքներին»:

Այդ կերպ պետությունը «իր քաղաքացիների լեզվական իրավունքները» պաշտպանելու պատասխանատվություն է ստանձնում: Բայց ի՞նչ են իրենցից ներկայացնում այդ «լեզվական իրավունքները»:

Հաշվի առնելով Վրաստանի օրենսդրությունը` լիարժեքորեն պատասխանել այդ հարցին դեռևս հնարավոր չէ: Իսկապես, երկրի օրենքների մի ամբողջ շարքում, այդ թվում նաև Սահմանադրության, մի քանի անգամ հիշատակվում են ինչ-որ իրավունքներ բոլոր քաղաքացիների հավասարության և իրավահավասարության մասին, անկախ նրանց ազգությունից, կրոնական պատկանելությունից և այլն:

Մինչդեռ, որպես առանձին օրենք, «պետական լեզվի մասին» օրենքի նման, որտեղ գրված կլինեն երկրի բոլոր քաղաքացիների պարտավորությունները և լեզվական իրավունքները, այդ թվում նաև նրանց, որոնց լեզուներն իսկապես շտապ պաշտպանության կարիք ունեն, դեռևս գոյություն չունի: 

Տվյալ խնդրի իդեալական լուծումը կարող է դառնալ դեռևս վաղ 1999թ. Եվրոպական Խորհրդի առջև վերցրած Վրաստանի պարտականության իրագործումը և «տարածաշրջանային լեզուների և փոքրամասնությունների լեզուների» եվրոպական խարտիայի վավերացումը:

Բայց երկիրը դեռևս չի իրագործել տվյալ պարտականությունը: Այդ իսկ պատճառով վերդառանանք եղած «պետական լեզվի մասին» օրենքին և տեսնենք, թե ինչպիսի իրավունքներ են ստանձնում, բացի հայտնի պարտականություններից, ազգային փոքրամասնությունների լեզուների կրողները:

Մինչ կսկսենք թվարկել այն իրավունքները, որոնք շնորհվում են երկրի` ազգային փոքրամասնությունների լեզուները կրող քաղաքացիներին, հիշեցնենք, որ օրենքի տեքստի համաձայն` «պետությունը և տեղական ինքնակառավարման մարմինները պետական և հասարակական կյանքի բոլոր բնագավառներում ապահովում են պետական լեզվի կիրառումը, ինչպես նաև ստեղծում են կազմակերպչական և տեխնիկական-նյութական պայմաններ նրա մաքրությունն ապահովելու համար» («Պետական լեզվի մասին» օրենք, հոդված 5, կետ 3):

Ինչ վերաբերում է Մայրենին, ազգային փոքրամասնությունների լեզուները գործածող քաղաքացիների իրավունքներին, դրանք հետևյալն են.

«Պետությունը ապահովում է քաղաքացիներին նախադպրոցական, դպրոցական և բարձրագույն կրթություն պետական լեզվով: Ոչ պետական կամ ազգային փոքրամասնության լեզվով կրթություն ստանալու հարցը կանոնակարգվում է վրացական օրենսդրության համաձայն» (հոդված 7, կետ 1):

«Երկրի բոլոր քաղաքացիները պարտավոր են հարաբերվել պետական մարմինների և տեղական ինքնակառավարման մարմինների հետ պետական լեզվով: Բացի վրացական օրենսդրության հաստատած բացառություններից»:

«Այն մունիցիպալիտետներում, որոնք խիտ բնակեցված են ազգային փոքրամասնություններով, պետությունը ապահովում է ազգային փոքրամասնություններին պետական մարմինների և տեղական ինքնակառավարման մարմինների հետ շփվելիս ազգային փոքրամասնության լեզվով թարգմանչի օգնություն» (հոդված 9, կետեր 2, 3):

«Պետական մարմինները և տեղական ինքնակառավարման մարմինները պաշտոնական գործավարությունը վարում են պետական լեզվով: Բացի տվյալ հոդվածի 4-րդ կետով նախատեսված դեպքից» (հոդված 11, կետ 1):

«Այն մունիցիպալիտետներում, որոնք խիտ բնակեցված են ազգային փոքրամասնություններով, պետական մարմինները և տեղական ինքնակառավարման մարմինները լիազորված են Վարչական Կոդեքսից տարբերվող կանոններ հաստատել, որոնք նախատեսում են, որ անհրաժեշտության դեպքում ազգային փոքրամասնության ներկայացուցչին պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնից տվյալ քաղաքացու հայտին կամ դիմումին ի պատասխան, ազգային փոքրամասնության լեզվով թարգմանված պատասխան կներկայացվի: Ըսդ որում, պաշտոնական ուժ կունենա փաստաթղթի բնօրինակը» (հոդված 11, կետ 4):

«Այն մունիցիպալիտետներում, որոնք խիտ բնակեցված են ազգային փոքրամասնություններով, տեղական ինքնակառավարման մարմինները անհրաժեշտության դեպքում ապահվում են իրենց կողմից ընդունված նորմատիվ ակտի թարգմանությունը ազգային փոքրամասնության լեզվով: Ընդ որում պաշտոնական ուժ կունենա փաստաթղթի բնօրինակը» (հոդված 12, կետ 2): 

«Այն մունիցիպալիտետներում, որոնք խիտ բնակեցված են ազգային փոքրամասնություններով, տեղական նշանակության պաշտոնական միջոցառումները (բացի տեղական ինքնակառավարման մարմինների նիստերից), կարող են անցկացվել ազգային փոքրամասնությունների լեզուներով (հոդված 20, կետ 2):

«Պետական լեզվի չիմացությունը չի կարող խոչընդոտ հանդիսանալ քաղաքացուն ծառայություն տրամադրելու համար» (հոդված 29, կետ 2):

Ահա այսպիսի լեզվական իրավունքներ… Մեր պետության` ընդհանուր առմամբ, նոր, միանշանակ  բարեփոխական, ժողովրդավարական լեզվական քաղաքականության մասին ավելի մանրամասնորեն կխոսենք հաջորդ հոդվածում:

 

http://armenian-community.ge/News/1304

 

 

 

 

 

Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play