ԵՄ-ն Թուրքիայի քաղաքացիներին հնարավոր է տրամադրի առանց մուտքի արտոնագրի երկրից դուրս գալու թույլտվություն


ԵՄ-ն Թուրքիայի քաղաքացիներին հնարավոր է տրամադրի առանց մուտքի արտոնագրի երկրից դուրս գալու թույլտվություն

  • 05-10-2015 17:05:22   | Թուրքիա  |  Միջազգային

Եվրահամիությունը Թուրքիայի քաղաքացիներին հնարավոր է տրամադրի առանց Եվրոպական երկրներ մուտք գործելու հնարավորություն` առանց մուտքի արտոնագրի: Այս մասին գրում է gazeta.ru-ն` վկայակոչելով РИА «Новости» -ին:
 
Աղբյուրի տեղեկացմամբ` վերոնշյալ արտոնության փոխարեն Եվրահամիությունը պահանջելու է, որպեսզի Թուրքիայի քաղաքացիները հույների հետ միասին հսկեն Էգեյան ծովի արևելյան սահմանը, ինչպես նաև Թուրքիայում բացվեն  փախստականների ընդունման և գրանցման համար ԵՄ-ի 6 կենտրոններ:
Տեղեկացվում է, որ այս հարցը քննարկվելու են  ԵՄ հաստատությունների ղեկավարները և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թաիբ Էրդողանը, որը երկուշաբթի երկօրյա այցով մեկնելու է Բելգիա:  
 
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play