Այս գիշեր հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից. ԼՂՀ ՊՆ


Այս գիշեր հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից. ԼՂՀ ՊՆ

  • 22-10-2015 11:06:07   |   |  Քաղաքական

Հոկտեմբերի 21-ին և լույս 22-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի խախտվել է շուրջ 60 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 900 կրակոց:

Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է նաև 60 միլիմետրանոց ականանետից՝ հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով 3 արկ:

ԼՂՀ  ՊՆ  մամուլի ծառայությունից հայտնում են՝ Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերըհամարժեք պատասխան են տվել հակակառակորդի նախահարձակ գործողություններին և շարունակում են շփման գծի ողջ երկայնքով վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

 

 

Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play