Իրանը սկսել է պատրաստվել միջուկային գործարքի իրականացանը


Իրանը սկսել է պատրաստվել միջուկային գործարքի իրականացանը

  • 02-11-2015 19:05:29   | Իրան  |  Քաղաքական

Իրանը սկսել է պատրաստվել միջուկային գործարքի իրականացմանը: Այս մասին գրում է gazeta.ru-ն` վկայակոչելով  Reuters-ին:
 
Աղբյուրի տեղեկացմամբ` Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին հայտարարել է, որ նախնական աշխատանքներն արդեն սկսվել են: Նա նաև հավելել է, որ ձեռք առվող միջոցառումների թվում կլինի նաև ուրանի հարստացման հետ կապված ակտիվ ցենտրիֆուգների թվի նվազեցումը:
Նշվում է, որ կիրակի Սալեհին ժամանել է Տոկիո, որպեսզի բանակցություններ վարի Ճապոնիայի իշխանությունների հետ միջուկային անվտանգության հարցերի շուրջ:
Ավելի վաղ տեղեկացվել էր, որ  հուլիսի 14-ին համաձայնագիր է ստորագրվել իրանական միջուկային ծրագրի հետ կապված:
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play