Իրանը սկսել է պատրաստվել միջուկային գործարքի իրականացանը
02-11-2015 19:05:29 | Իրան | Քաղաքական
Իրանը սկսել է պատրաստվել միջուկային գործարքի իրականացմանը: Այս մասին գրում է gazeta.ru-ն` վկայակոչելով Reuters-ին:
Աղբյուրի տեղեկացմամբ` Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին հայտարարել է, որ նախնական աշխատանքներն արդեն սկսվել են: Նա նաև հավելել է, որ ձեռք առվող միջոցառումների թվում կլինի նաև ուրանի հարստացման հետ կապված ակտիվ ցենտրիֆուգների թվի նվազեցումը:
Նշվում է, որ կիրակի Սալեհին ժամանել է Տոկիո, որպեսզի բանակցություններ վարի Ճապոնիայի իշխանությունների հետ միջուկային անվտանգության հարցերի շուրջ:
Ավելի վաղ տեղեկացվել էր, որ հուլիսի 14-ին համաձայնագիր է ստորագրվել իրանական միջուկային ծրագրի հետ կապված: