Պենտագոնը 99 տոկոսով վստահ է, որ «Ջիհադի Ջոն»-ը սպանված է


Պենտագոնը 99 տոկոսով վստահ է, որ «Ջիհադի Ջոն»-ը սպանված է

  • 13-11-2015 13:08:31   | Սիրիա  |  Հասարակություն

Պենտագոնի ներկայացուցիչները 99 տոկոսով վստահ են, որ  «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դահիճ Մուհամմեդ Էմվազին, ով նաև հայտնի էր «Ջիհադի Ջոն» մականվամբ, ոչնչացվել է:
 
Ինչպես տեղեկացնում է gazeta.ru-ն` Պենտագոնի մամլո քարտուղար Պիտեր Կուկին, ավիահարվածները հասցվել են ահաբեկիչների «մայրաքաղաք» համարվող Ռաքքա քաղաքին:
Ծագումով բրիտանացի «Ջիհադի Ջոն» իր դեմքը ցույց էր տվել պատանդներից մեկին մահապատժի ենթարկելու ժամանակ նկարահանված տեսանյութում:
Նա նաև ասել էր, որ մտադիր է վերադառնալ Մեծ Բրիտանիա, որպեսզի շարունակի գլխատել մարդկանց:  
Հավելենք, որ ԻՊ-ի դահիճն ապահով ընտանիքից է եղել. Նա մասնագիտությամբ ծրագրավորող էր, ով մանկուց զբաղվել էր երգ երաժշտությամբ: 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play