ԱՄՆ-ն նախազգուշացնում է Իտալիայում և Վատկանում սպասվող ահաբեկչությունների մասին


ԱՄՆ-ն նախազգուշացնում է Իտալիայում և Վատկանում սպասվող ահաբեկչությունների մասին

  • 19-11-2015 19:40:10   | ԱՄՆ  |  Միջազգային

Չորեքշաբթի ԱՄՆ պետքարտուղարությունը զգուշացրել է Իտալիայում և Վատիկանում  հնարավոր ահաբեկչական հարձակումների մասին: Ինչպես տեղեկացնում է lenta.ru-ն` վկայակոչելով ABC News-ին, ծայրահեղականների հավանական  թիրախներ կարող են դառնալ Սուրբ Պետրոսի և Միլանի տաճարներն ու «Լա Սկալա» օպերային թատրոնը, որտեղ թատերաշրջանը սկսվելու է դեկտեմբերի 7-ից: Բացի այդ, հնարավոր են հարձակումներ եկեղեցիների, ժողովարանների, հյուրանոցների և թատրոնների վրա: 
 
Հռոմում Ամերիկյան  դեսպանատունը նախազգուշական հաղորդագրություն է տարածել Իտալիայում գտնվող ԱՄՆ քաղաքացիների համար, որում, մասնավորապես, ասվում է. «Ահաբեկչական խմբավորումները կարող են օգտագործել այն նույն մեթոդները, ինչ Ֆրանիսայի ահաբեկչության ժամանակ: Իտալիայի իշխանությունները տեղյակ են այդ սպառնալիքների մասին»:
Բացի այդ, դիվանագետները կոչ են արել ԱՄՆ քաղաքացիներին աչալուրջ լինել:  
 
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play