Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր՝ ԼՂՀ մշակույթի վաստակավոր գործչի պատվավոր կոչում շնորհելու մասին


Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր՝ ԼՂՀ մշակույթի վաստակավոր գործչի պատվավոր կոչում շնորհելու մասին

  • 24-11-2015 14:00:56   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն

Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 24-ին ստորագրել է հրամանագիր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործչի պատվավոր կոչում շնորհելու մասին:
 
Համաձայն հրամանագրի` <<Քնար>> ժողովրդական գործիքների համույթի հիմնադրման 50-ամյակի կապակցությամբ եւ համույթի ստեղծման ու ճանաչման գործում ունեցած ավանդի համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործչի պատվավոր կոչում է շնորհվել.
 
Արտաշես Եսայանին Մարտունու արվեստի դպրոցի  ժողովրդական գործիքների դասատու 
Բաբկեն Մուսայելյանին Մարտունու մշակույթի տան նախկին տնօրեն։ 
Այս մասին «ՆՏ»-ին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play