Հավակնորդների մրցաշարը մեկնարկում է


Հավակնորդների մրցաշարը մեկնարկում է

  • 04-05-2011 16:01:14   | Հայաստան  |  Սպորտ
Մայիսի 4-ին Ռուսաստանի Կազան քաղաքում տեղի կունենա Աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի բացման արարողությունը: Առաջին փուլի հանդիպումները կկայանան մայիսի 5-ին եւ կընթանան 4 մրցափուլերով: Ինչպես հայտնի է, Հայաստանի առաջատար գրոյսմայստեր Լեւոն Արոնյանը նույնպես կմասնակցի աշխարհի թագի համար մղվող պայքարին եւ առաջին փուլում նրա մրցակիցը կլինի ռուս` Ալեքսանդր Գրիշչուկը: Մյուս զույգերում մրցելու են հետույալ շախմատիստները. Կրամնիկ – Ռաջաբով Թոփալով – Կամսկի Գելֆանդ - Մամեդյարով: Հիշեցնենք, որ հավակնորդների մրցաշարի հաղթողը հնարավորություն կստանա աշխարհի չեմպիոնի կոչման համար պայքարել ներկայիս տիտղոսակիր Վիշվանաթան Անանդի հետ:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play