Գերման Ստերլիգովին հարցաքննել են Լեռնային Ղարաբաղի հանրապետություն այցելելու գործով


Գերման Ստերլիգովին հարցաքննել են Լեռնային Ղարաբաղի հանրապետություն այցելելու գործով

  • 02-12-2015 17:46:34   | Ռուսաստան  |  Քաղաքական

Ռուսաստանի  Քննչական կոմիտեն հարցաքննել է գործարար Գերման Ստերլիգովին, ով ադրբեջանական իշխանությունների կողմից մեղադրվում է չճանաչված Լեռնային Ղարաբաղի հանրապետություն այցի համար:
 
Ինչպես տեղեկացնում է gazeta.ru-ն` հղում անելով Interfax.net-ին, Ստերլիգովի խոսքերով,  որոշ ժամանակ առաջ նրան  կանչել են Քննչական կոմիտե, որտեղ երկու աշխատակից իրենից ցուցմունք  են վերցրել: Հարցերը հիմնականում վերաբերել են ադրբեջանական կողմից հնչող մեղադրանքներին և Ստերլիգովին արտահանձնելու խնդրանքին:
Ինչպես նշել է Ստերլիգովը, քննիչներն ասել են նրան, որ «Ռուսաստանը իր քաղաքացիներին չի հանձնում» և նրա արտահանձնման մասին խոսք չի գնում:
 Բաքուն մեղադրում է Ստերլիգովին, որ նա և նրա ընտանիքը «շրջանցելով անցակետերը,  տեղափոխվել են օկուպացված տարածք` չունենալով ադրբեջանական սահմանն անցնելու մասին վկայող համապատասխան փասթաթղթեր»: 
Ադրբեջանը միջազգային հետախուզում էր հայտարարել Ստերլիգովի նկատմամբ, սակայն գործարարի խոսքերով հետախուզումը դադարեցվել է:
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play