Հայաստանի արտգործնախարարը հանդիպել է Ֆրանսիայի` Եվրոպական հարցերով պետքարտուղարին


Հայաստանի արտգործնախարարը հանդիպել է Ֆրանսիայի` Եվրոպական հարցերով պետքարտուղարին

  • 03-12-2015 16:50:06   | Սերբիա  |  Քաղաքական

Դեկտեմբերի 3-ին Բելգրադում ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի աշխատանքներին մասնակցող Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Ֆրանսիայի` Եվրոպական հարցերով պետքարտուղար Հարլեմ Դեզիրին:
 
Նախարար Նալբանդյանը և պետքարտուղար Դեզիրը քննարկեցին Հայաստանի և Ֆրանսիայի միջև առանձնաշնորհյալ հարաբերությունները, երկկողմ օրակարգի բազմաթիվ հարցեր:
 
Պետքարտուղար Դեզիրը շնորհակալություն հայտնեց նախարար Նալբանդյանին՝ Փարիզում իրականացված ահաբեկչություններից հետո Ֆրանսիայի հետ Հայաստանի համերաշխության դրսևորումների համար՝ նշելով, որ Ֆրանսիան բարձր է գնահատում դժվարին պահին բարեկամ պետությունների աջակցությունը:
 
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, երկուստեք շեշտվեց, որ ահաբեկչության դեմ պայքարում քաղաքակիրթ աշխարհը պետք է միավորի ջանքերը՝ արմատախիլ անելու համար այդ չարիքը:
 
Հայաստանի արտգործնախարարը և Ֆրանսիայի՝ Եվրոպական հարցերով պետքարտուղարը անդրադարձ կատարեցին ՀՀ - ԵՄ նոր իրավական հիմքի շուրջ բանակցությունների մեկնարկին: Զրուցակիցները հույս հայտնեցին, որ առկա ձեռքբերումները կդյուրացնեն նոր համաձայնագրի շուրջ համաձայնության հասնելու գործընթացը:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play