ԻՊ-ի դեմ պայքարի մանրամասները քննարկելու և ընդրաձակ միջազգային կոալիցիա ստեղծելու նպատակով Սերգեյ Լավրովը մեկնելու է Իտալիա


ԻՊ-ի դեմ պայքարի մանրամասները քննարկելու և ընդրաձակ միջազգային կոալիցիա ստեղծելու նպատակով Սերգեյ Լավրովը մեկնելու է Իտալիա

  • 09-12-2015 16:23:12   | Ռուսաստան  |  Քաղաքական

Դեկտեմբերի 10-11-ը Ռուսաստանի Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն այցելելու է Իտալիա` «Իսլամական Պետություն»  (ԻՊ) ահաբեկչկան խմբավորման դեմ պայքարի մանրամասները քննարկելու, ինչպես նաև ընդարձակ հակաահաբեկչական կոալիցիա ստեղծելու համար: 
 
gazeta.ru-ի փոխանցմամբ` այս մասին հաղորդվում է Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարության կայքէջում:
Ս. Լավրովի այցի ընթացքում  վերլուծվելու են  հրատապ  արտաքին քաղաքական թեմաներ, այդ թվում ԻՊ-ի դեմ պայքարը, իրավիճակը Լիբանանում, Սիրիայում և   Ուկրաինայում: 
Աղբյուրի փոխանցմամբ, համաձայն Վլադիմիր Պուտինի` ընդարձակ հակաահաբեկչական կոալիցիա ստեղծելու առաջարկի, Ռուսաստանը շեշտը դնելու է համաշխարհային սպառնալիքները ճնշելու նպատակով  միջազգային հանրության ջանքերը համատեղելու վրա:
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play