ԻՊ-ի դեմ պայքարի մանրամասները քննարկելու և ընդրաձակ միջազգային կոալիցիա ստեղծելու նպատակով Սերգեյ Լավրովը մեկնելու է Իտալիա
09-12-2015 16:23:12 | Ռուսաստան | Քաղաքական
Դեկտեմբերի 10-11-ը Ռուսաստանի Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն այցելելու է Իտալիա` «Իսլամական Պետություն» (ԻՊ) ահաբեկչկան խմբավորման դեմ պայքարի մանրամասները քննարկելու, ինչպես նաև ընդարձակ հակաահաբեկչական կոալիցիա ստեղծելու համար:
gazeta.ru-ի փոխանցմամբ` այս մասին հաղորդվում է Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարության կայքէջում:
Ս. Լավրովի այցի ընթացքում վերլուծվելու են հրատապ արտաքին քաղաքական թեմաներ, այդ թվում ԻՊ-ի դեմ պայքարը, իրավիճակը Լիբանանում, Սիրիայում և Ուկրաինայում:
Աղբյուրի փոխանցմամբ, համաձայն Վլադիմիր Պուտինի` ընդարձակ հակաահաբեկչական կոալիցիա ստեղծելու առաջարկի, Ռուսաստանը շեշտը դնելու է համաշխարհային սպառնալիքները ճնշելու նպատակով միջազգային հանրության ջանքերը համատեղելու վրա: