Մոսկվայում բեռնատարների վարորդները գործադուլ են սկսել նախագահի աշխատակազմի շենքի դիմաց


Մոսկվայում բեռնատարների վարորդները գործադուլ են սկսել նախագահի աշխատակազմի շենքի դիմաց

  • 14-12-2015 16:49:28   | Ռուսաստան  |  Հասարակություն

Մոսկվայում նախագահի աշխատակազմի շենքի դիմաց բեռնատարների վարորդները գործադուլ են սկսել:
Ինչպես տեղեկացնում է gazeta.ru-ն` հղում անելով «Говорит Москва»-ին, հանրահավաքին ներկա են Պետդումայի պատգամավորներ, այդ թվում նաև Ռուսաստանի Կոմունիստական կուսակցությունից: 
 
Նշվում է, որ հանրահավաքը կազմակերպվել է կուսակության կողմից` բեռնատարների վարորդների խնդրանքով:
Ինչպես հայտարարել են  վարորդները, նրանք ազնվորեն են կատարում բեռնափոխադրումները: Հանրահավաքին ներկա է մոտ 100 մարդ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ բեռնատարների վարորդները տեսաուղերձով պահանջել էին  Վլադիմիր Պուտինից  «Պլատոն» համակարգի չեղարկման համար հանրաքվե իրականացնել:
Հավելենք, որ «Պլատոն» համակարգը նախատեսված է ծանր բեռնատարների վարորդներից  վճարներ հավաքագրելու համար և Ռուսաստանում ներդրվել է նոյեմբերի 15-ից:
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play