Տ. Աբգար քահանան վերահաստատվել է եկեղեցական կարգի մեջ


Տ. Աբգար քահանան վերահաստատվել է եկեղեցական կարգի մեջ

  • 22-12-2015 13:06:05   | Արմավիրի մարզ  |  Հասարակություն

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ Ուկրաինայի հայոց թեմի նախկին հոգևոր սպասավոր Լևոն Գըլըճյանը վերահաստատվել է եկեղեցական կարգի մեջ, որպես ամուսնացյալ քահանա՝ Տեր Աբգար անունով:
 
Տնօրինության համար հիմք է ծառայել Լևոն (Տ. Աբգար քահանա) Գըլըճյանի քահանայական աստիճանի մեջ վերականգնվելու դիմում-խնդրանքը, նույն հարցի առնչությամբ Ուկրաինայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանի միջնորդագիրը և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Կարգապահական հանձնախմբի դրական եզրակացությունը: 
Դեկտեմբերի 21-ին` Երեկոյան ժամերգության ընթացքում, Մայր Տաճարում` Իջման Սուրբ Սեղանի առջև, ի ներկայության Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանության, Տ. Աբգար քահանա Գըլըճյանը նորոգել է իր ծառայական ուխտը:
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play