Սիբիրյան արհեստավորը ստեղծել է աշխարհում ամենափոքր տոնածառի խաղալիքը


Սիբիրյան արհեստավորը ստեղծել է աշխարհում ամենափոքր տոնածառի խաղալիքը

  • 31-12-2015 13:09:26   | Ռուսաստան  |  Հասարակություն
Սիբիրից արհեստավոր Անատոլի Կոնենկոն ստեղծել է աշխարհում ամենափոքր տոնածառի խաղալիքը: 
Gazeta.ru-ի փոխանցմամբ` վառ դեղին ապակե գնդաձև խաղալիքի չափը 1մմ է: Կարմիր գույնով խաղալիքի վրա նկարված է «2016» : Բացի այդ, գունդը զարդարված է արծաթագույն ամրակով և ոսկյա կախիչով: 
 
Խաղալիքը կարելի է տեսնել մանրադիտակով, քանի որ այն անգամ հնարավոր  է տեղավորվել ցորենի պարկուճում: 
Այս տարի Մոսկվայի Մանեժի հրապարակում տեղադրվել է տոնածառի գունդ`  17 մետր բարձրությամբ, որը հավակնում է դառնալ ամենամեծ տոնածառի գնդաձև խաղալիքը: 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play