ԱՄՆ-ում բացվել է համասեռամոլների համար նախատեսված առաջին մասնավոր դպրոցը


ԱՄՆ-ում բացվել է համասեռամոլների համար նախատեսված առաջին մասնավոր դպրոցը

  • 11-01-2016 16:54:28   | ԱՄՆ  |  Հասարակություն

Ամերիկյան Ջորջիա նահանգում բացվել է աշխարհում նմանը չունեցող մասնավոր դպրոց այն երեխաների և ուսուցիչների համար, ովքեր իրենց համարում են որպես սեռական փոքրամասնության ներկայացուցիչ: 
 
korrespondent.net-ի փոխանցմամբ` Pride School Atlanta անվանմամբ դպրոցի հիմնադիր տրանսգենդեր Քրիստիան Ժիլավեցը հայտարարել է, որ երեխաներն ունեն նույն իրավունքները, ինչ իրենց ուսուցիչները: 
Նրա խոսքերով, դպրոցը կդառնա մի հաստատություն, որտեղ տարրական և միջին կրթություն կկարողանան ստանալ ինչպես ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչները, այնպես էլ բոլոր այն ուսանողները, որոնք կարիք ունեն «լինել ուրիշ»: 
Հիշեցնենք, որ նախորդ տարվա հունիսին ԱՄՆ-ի Գերագույն դատարանը հաստատեց միասեռ ամուսնությունները երկրի ամբողջ տարածքում: 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play