Ստամբուլում հնչած պայթյունի հետևանքով զոհվել է 10 և վիրավորվել 15 մարդ


Ստամբուլում հնչած պայթյունի հետևանքով զոհվել է 10 և վիրավորվել 15 մարդ

  • 12-01-2016 14:39:45   | Թուրքիա  |  Հասարակություն

Ստամբուլի նահանգապետի վարչակազմը տեղեկություն է տարածել «Սուլթանհամիդ» հրապարակում այսօր հնչած պայթյունի հետևանքով զոհվածների և վիրավորների մասին: korrespondent.net-ի փոխանցմամբ` պայթյունի հետևանքով զոհվել է 10 մարդ, վիրավորվել` 15-ը: 
 
Ինչպես տեղեկացրել են ականատեսները, դեպքի վայրում ընկած են մարմինների հատվածներ: Ավելի վաղ,  Hurriyet պարբերականի փոխանցմամբ` պայթյունը կարող էր իրականացնել մահապարտ-ահաբեկիչը, իսկ CNN Turk-ի թղթակցի տեղեկացմամբ` տուժածների մեծ մասը զբոսաշրջիկներ են: 
«Ոստիկանությունը ներկայումս հետախուզում են հրապարակի տարածքը, որպեսզի պարզեն, թե արդյոք այլ ռումբեր կան թե ոչ»,- հաղորդել է նա: 
Հիշեցնենք, որ հունվարի 12-ին  Ստամբուլի կենտրոնում «Սուլթանհամիդ» հրապարակում  պայթյուն էր տեղի ունեցել
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play